ԱՄՆ Մերիլենդ նահանգի համալսարանի գիտնականներն արհեստական ինտելեկտին «սովորեցրել են» դատարանում որոշ շարժումներով ճանաչել սուտը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Մասնագետները մշակել են հատուկ ծրագիր՝ DARE:
Այն հնարավորություն կտա արձանագրել մարդու միմիկայի, ձայնի և շարժումների ամենափոքր փոփոխությունները, որոնք վկայում են, որ նա ստում է:
Առաջին թեստերը ցույց են տվել, որ 90% դեպքերում համակարգիչը գուշակում է կասկածյալի սուտ պատասխանները: