Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Կարդինալական կառավարում Հայաստանում

Խորհրդարանում այսօր շարունակվել է աղմուկը Քրեական դատավարության օրենսգրքի նախօրեին տեղի ունեցած և աղմուկ հանած օրինագծի քվեարկության առիթով: Խորհրդարանական «Ելք» և Ծառուկյան դաշինքների խմբակցությունները իշխող ՀՀԿ մեծամասնությանը մեղադրում են սահմանադրական կարգավիճակ ունեցող օրինագծիծը օրենքի խախտումող, կեղծիքով քվեարկելու համար: Զավեշտալին այն է, որ ՀՀԿ ներսում իսկ չկա ընդհանուր մոտեցում օրենքի կարգավիճակի վերաբերյալ:

Բանն այն է, որ արդարադատության ՀՀԿ-ական նախարար Դավիթ Հարությունյանը նախօրեին հայտարարել էր, որ դա սահմանադրական օրենք չէ և քվեարկելու համար չի պահանջում 63 կողմ, բավարար է քվեարկությանը մասնակիցների պարզ մեծամասնությունը: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը, որի նախագահը արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն է, ունի այլ կարծիք ու եզրակացություն է տվել, որ նախագիծը սահմանադրական օրենքի նախագիծ է: Դավիթ Հարությունյան-Հրայր Թովմասյան այս դիմակայությունն էլ իշխանական մեծամասնության համար նորություն չէ, մեծամասնության մեջ կա տարբեր մակարդակի տարբեր դիմակայությունների բազմություն, սակայն տվյալ դեպքում խնդիրը այն է, որ այդ դիմակայությունը հանգեցրել է խորհրդարանական մի թամաշայի, որը շարունակվում է արդեն երկրորդ օրը: Ինչն է այստեղ ամենաուշագրավը:

Այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, խոշոր հաշվով պետության համար ոչ ողբերգություն է և ոչ էլ ճգնաժամ: Ի վերջո խորհրդարաններում այդօրինակ թամաշաներ տեղի են ունենում նույնիսկ զարգացած և կայացած քաղաքական համակարգերում, ի վերջո խորհրդարանը այդ իմաստով նաև բուռն բանավեճերի հարթակ է: Սակայն հարցն այն է, թե ինչն է վեճի առարկան: Իսկ առարկան այստեղ տարրական կեղծիքն է, ոչ թե որևէ գաղափար, միտք, հայեցակարգ, գաղափարախոսությունների բախում, պետության զարգացման, անվտանգության շուրջ թեժ բանավեճ, որը կարող է հասնել նույնիսկ թեկուզ անձնական որակումների և այլն: Իսկ բուն խնդիրն այն է, որ այս խորհրդարանը ընդամենը մի քանի ամիս անց դառնալու է պետության թիվ մեկ մանդատի կրողը, քանի որ Հայաստանը 2018 թվականի ապրիլից անցնում է խորհրդարանական կառավարման: Ըստ այդմ, զավեշտը, որ առկա է այժմ, 2018 թվականի ապրիլից արդեն սպառնում է դառնալ պարզապես պետականության համար լուրջ խնդրի, որովհետև այդ խորհրդարանն է լինելու պետական քաղաքականության կանխորոշողը:

Իհարկե հասկանալի է նաև, որ դե ֆակտո այդ քաղաքականությունը մշակվելու է այլ հասցեներում, Մելիք Ադամյանում կամ Հանրապետության հրապարակի Կառավարության շենքում, սակայն այդ հանգամանքը միայն էլ ավելի է ընդգծելու խնդիրը, որում հայտնվելու է հայկական պետականությունն առաջնային մանդատի կրող այսօրինակ խորհրդարան ունենալու պարագայում: Որովետև այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանն անցնում է ոչ թե խորհրդարանական, այլ ստվերային կամ «կարդինալական» կառավարման մոդելի, որտեղ խորհրդարանն ընդամենը այդ մոդելի «կամուֆլյաժն» է:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում