ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանն այսօր անսպասելի ելույթ ունեցավ Վերահսկիչ պալատի նախագահի հաշտվետվության քննարկման ժամանակ: Հանրապետական անդամի` պալատը «խայտառակ» ստուգումներում առաջնորդվում է բացահայտ կողմնակալությամբ և անձնական շահադիտությամբ: Խոսքը բուհական համակարգում վերջերս իրականացված ստուգումների մասին է, որի արդյունքում վարկաբեկվել է Անանիա Շիրակացի համալսարանի բարի համբավն ու հեղինակությունը.«Չնայած որ ստուգվող բուհերի մեջ եղել էին նաև այնպիսիք, որոնք որ չեն համապատասխանել բազմաթիվ չափանիշների, սակայն ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել ՎՊ-ի քննադատությունից: Բացեմ չակերտները. հարցն այն է, որ Անանիա Շիրակացի համալսարանը խիստ քննադատության է արժանացել զուտ այն պատճառով, որ հրաժարվել է բավարարել ստուգող խմբի ղեկավարի պահանջը` տալ 4000 դոլար կաշառք, որը համաձայնեցված է եղել Իշխան Զաքարյանի հետ` այսպես կոչված սև ցուցակում չհայտնվելու համար: Ի դեպ, ստուգող խմբի ղեկավարը նաև սպառնացել է, որ եթե իրենց չհաջողվի համալսարանին զրկել լիզենզիայից, ապա առնվազն նրա իմիջին մեծ վնաս կհասցնեն: Եվ պարոն Զաքարյանի քննադատությունը այդ սպառնալիքի հետևանք է»,- ասաց Սպարտակ Մելիքյանը եւ հույս հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը իր այս հայտարարությունը կընդունեն որպես հաղորդագրություն հանցագործության մասին: