Thursday, 25 04 2024
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը

Եթե Արմենչիկը կարդա այս հրապարակումը, ուրեմն մյուս տարի կներկայանա «Գրեմմիի». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ամփոփելով անցնող տարին՝ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, որպես 2017թ. առաջին կարևոր իրադարձություն հիշատակեց միության 85-ամյա հոբելյանը. «Հոբելյանական տարվա շրջանակներում արեցինք երբևէ չտեսնված մեծ փառատոն, որը բաղկացած էր ավելի քան 10 համերգներից՝ մոնո, սիմֆոնիկ, կամերային, մանկական, էստրադային ժանրերի ընդգրկմամբ: Կարևորն այն է, որ կոմպոզիտորները կարողանում են աշխատել և լսրանին հասցնել իրենց աշխատանքը»:

Նրա խոսքով՝ ինչպես և ակնկալվում էր, տարին առանձնապես չէր տարբերվում նախորդներից. այս տարի շատ կոմպոզիտորներ պարգևատրվեցին: Մինչ պարոն Սաթյանը թվարկում էր այս կամ այն պարգևատրման արժանացած կոլեգայի անունը, «168 ժամ»-ը հիշեցրեց՝ ինքը ևս պարգևատրվողների շարքերում է՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով.

«Ճիշտ ասած, ինձ համար անսպասելի էր, երբեք չեմ մտածել այդ մասին՝ կտա՞ն, կտան… Մեզ մոտ կոչումապաշտություն կա, բայց կոչումով ոչինչ չի որոշվում, այլ ճանաչվածությամբ, կատարած աշխատանքով»:

Պարոն Սաթյանը մտահոգություն ունի՝ մեզանում իսկական արժեքները փոխարինվել են ուրիշ արժեքներով. «Արմենչիկին կոչում շնորհելով՝ արժեքի փոփոխություն է կատարվում: Երբ արժեքները խախտված են, ուրեմն՝ բնական է, որ այդպիսի իրավիճակում մեր կատարած աշխատանքն այլ կերպ է ներկայացվում: Բնական է, որ Արմենչիկին «Գրեմմի» չեն ներկայացնի, բայց նա կարող է հանգիստ ներկայանալ այդ մրցանակաբաշխությանը: Եթե Արմենչիկը կարդա այս հրապարակումը, ուրեմն մյուս տարի կներկայանա «Գրեմմիի» և կարող է նաև ստանալ այդ մրցանակը»:

Խոսելով Դիլիջանի ստեղծագործական տան մասին՝ բանախոսն ասաց՝ աշխատանքներ տարվում են և դեռ պետք է շարունակել. «Հինգ տարով մասնավոր անձերի հետ պայմանագիր կնքեցինք, որն անպայման պետք էր անել, որպեսզի Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը չփլուզվի: Թվով հինգ քոթեջ վերանորոգվել է, առաջիկայում նախատեսվում է վերանորոգել ևս երեքը: Շնորհիվ այս համագործակցության, Կոմպոզիտորների միության անդամները տարվա ընթացքում երկու ամիս՝ գարնանն ու աշնանը կարող են անվճար հիմունքներով իրենց հանգիստը կազմակերպել այնտեղ: Պայմանագրի համաձայն՝ վերանորոգող կողմը ստանում է քոթեջների վարձակալությունից գոյացած եկամտի մեծ մասը: Յուրաքանչյուր քոթեջի համար վերանորոգող կողմը Կոմպոզիտորների միությանն է փոխանցում ամսական 50.000 դրամ, մնացյալ եկամուտը մնում է իրեն: Սա օգտակար համագործակցություն է թե՛ Կոմպոզիտորների միության, թե՛ Դիլիջանի ստեղծագործական տան պահպանման, թե՛ մյուս կողմի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում