Ստամբուլի Բեյօղլու շրջանի իշխանությունները չեղարկել են ամանորյա տոնակատարությունը Թաքսիմ կենտրոնական հրապարակում, Իստիկյալ զբոսաշրջային փողոցում և այլ կենտրոնական հատվածներում։ Պատճառն ահաբեկչական վտանգն է, ասել է Բեյօղլուի Անվտանգության վարչության օետ Իսմայիլ Քըլըչը, փոխանցում է DHA գործակալությունը։
«Ամանորի գիշերն անվտանգության միջոցառումները կհասցվեն ամենաբարձր մակարդակին՝ անցած տարվա համեմատ կրկնակի բարձր։ Որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց անվտանգ զգալ, ոչ մի հանրային տոնակատարություն չի լինի»,-հայտարարել է Քըլըչը։
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ին Ստամբուլում տեղի էր ունեցել հարձակում Reina գիշերային ակումբի վրա։ Զոհվել էր 39, վիրավորվել՝ 69 մարդ։