Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին

88-ի շարժում-30. «Շեփոր Աշոտի» լեգենդը

Ով կպատկերացնե՞ր, որ հին թվացող շեփորից արձակած հնչյունները կարող են միավորել մարդկանց, նրանց մեջ արթնացնել հույզեր: Ղարաբաղյան շարժման հանրահավաքները չէին մեկնարկում առանց Աշոտ Միրզոյանի շեփորի հնչյունների: Նրան բոլորը հենց այդպես էլ անվանում էին`«Շեփոր Աշոտ»:

Աշոտ Միրզոյանը համազգային շարժմանը մասնակցել է մեր հարյուր հազարավոր հայրենակիցների նման` ինքնաբուխ: Աշոտը կայքերին տված հարցազրույցներում պատմել է, թե ինչպես 1988թ-ի փետրվարի 21-ի հանրահավաքում առաջին անգամ հնչեց պատմական շեփորը: Այդ օրը մարդիկ սպասման մեջ էին, որովհետև Մոսկվայից եկել էին բարձրաստիճան կուսակցական գործիչներ ու ժողովրդին թվում էր` նրանք շատ կարևոր ասելիք ունեն: Դեռևս մարդիկ հավատում, սպասում էին Մոսկվայի խոսքին: «Զգում էի, որ մարդկանց համբերությունը սպառվում է, իրավիճակը թեժանում էր: Կանգնած էի Օպերայի բակի ցայտաղբյուրի մոտ, առաջ շարժվելն անհնար էր: Ճակատագիր էր, թե պատահականություն, բայց շեփորն այդ օրն ինձ հետ էր: Կողքիս կանգնած երեխան նկատեց այն և խնդրեց, որ տամ իրեն: Տվեցի և նա փորձեց մի քանի հնչյուն արձակել: Դա նրա մոտ հաջող չստացվեց, ինչն առաջացրեց հավաքվածների դժգոհությունը: Իսկ ես գիտեի այդ շեփորի զորությունը, նրա հետ երկար ճանապարհ էինք անցել: Նկատելով ժողովրդի լարվածության աստիճանը և ցանկանալով ցրել այդ մթնոլորտը՝ վերցրի շեփորը երեխայի ձեռքից: Առաջին նոտան արձակեցի և կարծես զուգահեռ դրան մարդիկ, առանց որևէ կոչի, բռունցքները վեր բարձրացրին: Ես նվագում էի, իսկ ամբոխը, մեկ զանգված դառնալով, շարժվեց դեպի Բաղրամյան փողոց՝ Կենտկոմի շենքի մոտ»,-հուզմունքով հիշել է Աշոտը:

Շեփորը դարձավ մեր շարժման խորհրդանիշը, մեր միասնության խտացումը, հաղթանակների ազդարարը, վասն հայրենյաց նահատակներին անմահություն տանող մեղեդին: Շեփորը մեր հոգու կանչն էր, ձգտումների խտացումը:

Շարժումը մեկ այլ խորհրդանիշ էլ ուներ` Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները եզրափակող «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսը, որը, կարծես, մարմնավորում էր շեփորի հնչյունների հավիտենականությունը` միախառնված մեր ժողովրդի նվիրական երազանքների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում