Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատության է ենթարկել ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավար Աբդալլա բեն Զեյիդ ալ-Նահայանի հրապարկումը Twitter-ում, որը վերաբերել է Էրդողանին և օսմանյան գեներալ Ֆահրեդդին փաշային: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Ֆահրեդդին փաշան Մեդինայի հրամանատար է եղել 1916-1919 թթ. Օսմանյան կայսրության դեմ արաբական ապստամբության շրջանում: Օսմանյան բանակի՝ նրա ղեկավարած կայազորը եղել է վերջին զորախումբը, որը զենքը վայր է դրել Անտանտի զորքերի առաջ:
Ալ-Նահայանը Twitter-ում կիսվել է օգտատերերից մեկի հրապարակմամբ՝ Թուրքիայի, Էրդողանի և Ֆահրեդդին փաշայի մասին տհաճ արձագանքով: Հրապարակման մեջ ասվել է, որ վերջինս հանցագործություններ է գործել տեղի բնակչության դեմ: