Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Պայքար Նախիջևանի համար. Ադրբեջանը կորցրեց այն

Թուրքիայի վարչապետ Բենալի Յըլդըրըմը այցելելու է Նախիջևան, այնտեղ հանդիպելով Նախիջևանի մեջլիսի խոսնակի հետ: Թուրքիայի վարչապետի այցի հետաքրքրությունն այն է, որ Անկարան փաստորեն ադրբեջանական այդ ինքնավար տարածքի հանդեպ ցուցաբերում է ոչ միայն ռազմական հետաքրքրություն, այլ նաև թերևս տնտեսա-քաղաքական, հաշվի առնելով այն, որ վարչապետը Թուրքիայի իշխանության կառուցվածքում ներկայումս ավելի շատ թերևս այդ ֆունկցիոնալության տիրույթում է:

Հայաստանի դիտանկյունից Նախիջևանի հանդեպ թուրքական ցանկացած բնույթի հետաքրքրություն անշուշտ անհրաժեշտ է պահել ուշադրության ներքո, հաշվի առնելով այն, որ Նախիջևանը տեսականում Հայաստանի այսպես ասած երկրորդ ադրբեջանական «ճակատն» է: Մյուս կողմից, Նախիջևանը կարծես թե նաև հանդիսանում է այլ մի ճակատ, որը պակաս ուշագրավ չէ: Առաջին հայացքից թվում է, որ այդ անկլավում առկա է թուրք-ադրբեջանական ռազմավարական գործակցություն, հենակետ, մասնավորապես համազորային բանակի տեսքով: Մյուս կողմից սակայն, իրավիճակն այստեղ առաջին հայացքից է պարզ, իրականում Նախիջևանը թուրք-ադրբեջանական հարաբերությունների բարդությունների և նրբությունների մի կծիկ է, ներառյալ նաև իրանական խնդիրը, քանի որ Իրանը և Նախիջևանի վրա ունի շոշափելի ազդեցություն: Այդպիսով, այստեղ առկա է առնվազն երեք շահերի բախում՝ Իրան, Թուրքիան, և որքան էլ տարօրինակ թվա՝ Ադրբեջան: Բանն այն է, որ Ադրբեջանը թերևս դե ֆակտո կորցրել է Նախիջևանը և այստեղ հարցն այն է, թե ով է այն գտել՝ Իրանը, թե Թուրքիան:

Բուն խնդիրն այն է, որ Նախիջևանը տարածաշրջանային նոր դասավորությունում գործնականում «կույրաղիք» է, քանի որ այն բացարձակապես արդիական չէ կոմունիկացիոն առումով, թեև ԽՍՀՄ շրջանի կոմունիկացիոն հաղորդուղին էր, թերևս միակ Կովկասի հյուսիս-հարավ առանցքով: Ներկայումս , աշխարհաքաղաքական շահերի դասավորությունն այնպիսին է, որ Նախիջևանը բացարձակ զուրկ է իր այդ ֆունկցիոնալությունը վերականգնելու հեռանկարից, և անգամ պահանջարկից: Ըստ այդմ, այդ տարածքը կարող է լինել կամ ռազմական հենակետ, կամ պարզապես «տարածքային ձեռքբերում Իրանի կամ Թուրքիայի համար: Այդ հանգամանքը իր հերթին դառնում է տարածաշրջանային նոր մոտեցումների որոշակի գեներատոր, օրինակ մերձեցնելով Ռուսաստանին ու Արևմուտքին: Նախիջևանում Թուրքիայի կամ Իրանի գերակայությունը անկասկած անվտանգության մարտահրավեր է Ռուսաստանի և Արևմուտքի համար, ըստ այդմ այդ հանգամանքը կարող է դառնալ Հայաստանի անվտանգության հարցում նրանց որոշակի պայմանավորվածությունների խթան, Հայաստանը դիտարկելով որպես զսպող գործոն:

Ստեղծվում է որոշակի տարօրինակ վիճակ, սակայն Նախիջևանի հարցում Իրանի և Թուրքիայի հավակնությունն ու հնարավոր մրցակցությունը այդպիսով կարող է դառնալ տարածաշրջանի կայունություն խթանող գործոն, հաշվի առնելով հենց Հայաստանի հարցում արևմտա-ռուսական գործակցության գեներատիվ էֆեկտ ապահովելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում