Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սևանա լճում դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 15-ը արգելվում է ձկան և խեցգետնի որսը

Սևանա լճում, կապված սիգի ձվադրության շրջանի հետ, առաջիկա 26 օրվա ընթացքում կարգելվի ձկան և խեցգետնի որսը:

Այս մասին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության պետ Եղիշ Տերտերյանը, «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը, Սևանի ափամերձ համայնքների ղեկավարներ, պաշտոնական այլ անձինք:

Հրապարակելով ձկան և խեցգետնի որսի արգելքի մասին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանը՝ Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ արդեն մշակվել է բնապահպանության նախարարություն-Գեղարքունիքի մարզպետարան-ոստիկանություն համատեղ միջոցառումների ծրագիր-ժամանակացույց, որը գործողության մեջ է դրվելու այսօրվանից՝ դեկտեմբերի 20-ից: «Հսկողություն է սահմանվելու լճափնյա տարածքներում, շուկաներում ու վաճառքի կետերում, բնակավայրերում, ճանապարհներին տեղադրվելու են շարժական հսկիչ կետեր: Հիմնովին արգելվում է լողամիջոցների մուտքը դեպի լիճ, նաև՝ խեցգետնի ու բոլոր ձկնատեսակների որսը: Սա այն շրջանն է, երբ մենք ամենայն պատասխանատվությամբ և համատեղ ուժերով պետք է կարողանանք իրականացնել ձկնորսության արգելքը:

Կոչ եմ անում բոլոր կողմերին, այդ թվում՝ Սևանի ափամերձ համայնքների ղեկավարներին, որպեսզի սիգի վերարտադրության շրջանում բացառվի ձկան որսը, որպեսզի ողջ գործընթացը վերցվի բավարար վերահսկողության տակ: Շատ ցանկալի է, որ բացատրական աշխատանքի միջոցով կարգավորվեն բոլոր խնդիրները, հակառակ դեպքում լինելու ենք չափազանց խիստ: Պատասխանատվության կենթարկվի ոչ միայն ձուկ վաճառողը, այլ նաև ձկնորսն ու մյուս անձինք, որոնց միջոցով ձուկը հայտնվել է շուկայում կամ վաճառքի այլ կետերում, իսկ պատժիչ գործողությունների մասին հանրությանը կտրվի համապատասխան տեղեկատվություն»,-հավաստիացրեց նախարարը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն իր հերթին հույս հայտնեց, որ մարզպետարանը և համայնքների ղեկավարներն ու աշխատակազմերի անդամները կկարողանան վերահսկել իրավիճակը և նախարարության, բնապահպանության տեսչության ու ոստիկանության հետ համագործակցությամբ կպահպանեն արգելանքի ռեժիմը: «Ձկան որսի արգելքը բխում է նաև մեր ժողովրդի շահերից: Այն միմիայն նպաստելու է ձկան պաշարների ավելացմանը: Հույս ունեմ, որ բացատրական աշխատանքի միջոցով, մեր անմիջական վերահսկողությամբ միջոցառումը կիրականացնենք հավուր պատշաճի»,-նշեց մարզպետը: «Լինելու ենք խիստ և հետամուտ բոլոր դեպքերի բացահայտմանը:

Գործելու ենք ոչ միայն մարզի, այլև ամբողջ հանրապետության տարածքով մեկ: Խախտումներ հայտնաբերելու դեպքում գնալու ենք մինչև վերջ՝ պարզելու, թե ով է կատարել որսը, ով՝ տեղափոխությունը կամ միջնորդավորված վաճառքը»,-նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: «Շատ եմ կարևորում Սևանի ափամերձ համայնքների ղեկավարների դերը, ինչպես նաև բացատրական ու համագործակցված աշխատանքը: Մեր կողմից էլ կլինի չափազանց խիստ մոտեցում, կարվի հնարավորը, որպեսզի նվազագույնի հասցվեն օրինախախտման դեպքերը»,-հայտարարեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության պետ Եղիշ Տերտերյանը: Համայնքի ղեկավարներն առաջարկեցին ձկնորսներին տալ երկու օր ժամանակ՝ որսացանցերը լճից ամբողջությամբ դուրս բերելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում