Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել

Մի հին թալանի պատմություն. Ծանր մեղադրանքներ ուղղված Սերժ Սարգսյանին

Մոսկվաբնակ Լևոն Մարկոսը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Սա նախագահին հասցեագրված Մարկոսի առաջին նամակը չէ, սակայն այս մեկը նախորդներից տարբերվում է` որոշակի փաստերի ներկայացմամբ, Հայաստանի համակարգի պերճախոս ու դաժան նկարագրությամբ և, որ ամենակարևորն է` կոնկրետ անունների մատնանշումով:

Գոյություն ունի անմեղության կանխավարկած և նպատակահարմար չենք համարում Մարկոսի մատնանշած փաստերի հանգամանալից տիրաժավորումը` գերադասելով կանգ առնել միայն նամակի առանցքային դիվագների վրա:

Լևոն Մարկոսը պնդում է, որ 2000-ականների սկզբին` այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, նաև` պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, խաղալով իր հայրենասիրական զգացումների վրա, իրեն համոզել են մեծ ներդրումներ անել Հայաստանում` տնտեսությունը փրկելու համար: Ընդ որում` Լևոն Մարկոսը հատուկ ընդգծում է Սերժ Սարգսյանի «առաքելությունն», ով, ըստ նամակագրի, իրեն ջանասիրությամբ համոզել է` բիզնես դնել Հայաստանում:

Լևոն Մարկոսը պնդում է, որ Ռուսաստանում սառեցրել է իր հեռանկարային բիզնես նախագծերը, վարկեր է վերցրել ռուսաստանյան բանկերից ու Հայաստանում ներդրել է մոտ 300 միլիոն դոլար` ձեռք բերելով «Կրեդիտ-Երևան» բանկը, «Ջրվեժի բազալտը», Հրազդանի ջերմոցային համակարգը, «Ինտերմոտոր Հայաստանը», Ղափանի պղնձամոլիբդենային ֆաբրիկան, Երևանի երեք խոշոր շուկա և այլն: Այնուհետև Մարկոսը պատմում է, թե ինչպես են Հայաստանում իրեն կողոպտել, խլել բիզնեսները, քրեական գործ հարուցել և իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել: Ուշագրավն այն է, որ մոսկվաբնակ գործարարը պնդում է, թե այդ ամենի հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը, ով իր բիզնեսը խլել և օտարել է Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին, ովքեր իբրև թե «մուծվում» են մեր պետության ղեկավարին: Լևոն Մարկոսը Սերժ Սարգսյանին մեղադրում է, որ նա Հայաստանում ձևավորել է կոռուպցիոն համակարգ, որի միջոցով Հայաստանում ունեզրկվել, թալանվել են սփյուռքահայ 34 գործարարներ:

Եթե նույնիսկ թերահավատորեն մոտենանք Լևոն Մարկոսի պնդումներին, բազմաթիվ են սփյուռքահայ գործարարների ունեզրկման ու թալանի դեպքերը, որոնց մենք հանգամանալից անդրադարձել ենք ու, դժբախտաբար, կոռուպցիոն այդ սխեմաներին մասնակից են եղել նաև Սերժ Սարգսյանի մերձավորները:

Հայաստանում գոյություն ունեցող համակարգը քրեաօլիգարխիկ է ու բնույթով կոռուպցիոն, որը երկրի աղքատության և չքավորության ֆոնին նպաստում է բարձրաստիճան պաշտոնյաների հարստացմանը և փակում է Հայաստանում երկարաժամկետ ներդրումների ճանապարհը: Սա ճշմարտություն է` անկախ Լևոն Մարկոսի պնդումներից, որովհետև իշխանությունների հասցեին նման պնդումներ հնչել են բազմաթիվ առիթներով:

Կոնկրետ Մարկոսի մասով խնդիրը պետք է դիտարկել երկու հարթության վրա:

Սերժ Սարգսյանին հասցեագրվել են ծանր մեղադրանքներ, որոնք հնչեցվել են հրապարակավ և պարզաբանման կարիք ունեն, որովհետ հարվածում են պետության հեղինակությանը: Արդյո՞ք զրպարտում է Լևոն Մարկոսը կամ գուցե շահարկում է Սերժ Սարգսյանի անունը, որպեսզի կարևորություն տա իր անձին: Համենայն դեպս, Մարկոսը կոնկրետ պնդումներ է արել, որոնք պաշտոնապես պետք է հերքվեն կամ հաստատվեն, այլապես` հանրային կարծիք կարող է ստեղծվել, թե դրանք ճշմարտություն են:

Մյուս կողմից` Մարկոսի այն պնդումը, թե իր սեփականությունը պետք է վերադարձվի, որովհետև Ռուսաստանի իրավապահներն իր արարքում հանցակազմ չեն գտել, մեղմ ասած` վիճահարույց է: Նախ` Ռուսաստանի քննչական մարմինները ճշմարտության էտալոն չեն ու բացի այդ` Հայաստանը ռուսական գավառ չէ ու մեզ մոտ գործում են ազգային ու միջազգային օրենսդրությունը, Հայաստանի ու Եվրոպական դատարանների վճիռները:

Մի բան ակնհայտ է` հասարակությունն իրավունք ունի տեղեկանալ ճշմարտությանը, պարզել, թե գործ ունենք զրպարտությա՞ն, թե՞ թալանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում