Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի վավերացման հարցում որևէ դժվարություն չի կանխատեսում ազգային մակարդակով որևէ անդամ պետության կողմից: Նա այս մասին ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ավարտից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ:
«Երբ այդ գործընթացներն ավարտվեն և փոխանցվեն Եվրախորհդարան, վստահ եմ, որ համաձայնագիրը սահուն կերպով կվավերացվի և վերջնական տեսքի կբերվի»,-ասաց նա