Friday, 29 03 2024
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»

Արաբներն ու հնդիկները Հայաստանում մեծ հողատարածքներ են գնում

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի տեղեկացմամբ՝ իրանցի և արաբ գործարարները հետաքրքրված են Հայաստանի հողերով: Նրա ներկայացմամբ՝ այդ օտարերկրացիները վերջին շրջանում մեր երկրում, հատկապես Արմավիրի ու Տավուշի մարզում մեծ հողակտորներ են գնում, որ այգիներ հիմնեն կամ գյուղատնտեսական այլ ծրագրեր իրականացնեն: Նրա ներկայացմամբ՝ այդ գործընթացը կնպաստի ներդրումներին, զբաղվածության աճին, արտահանմանը, ի վերջո՝ գյուղատնտեսության աճին, եթե, իհարկե, կառավարությունը նպաստի դրան: Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նույնպես տեղյակ էր այդ նոր երևույթից, պարզապես նա հավելեց, որ իրանցիների ու արաբների հետ միասին մեր հողերով հետաքրքրված են նաև հնդիկ գործարարները: Նրանք ցանկանում են մեր երկրում օրգանիկ գյուղատնտեսություն հիմնել, ինչի համար մեր հողերը իդեալական հնարավորություն են տալիս: Ներկայացնում ենք Ա. Հարությունյանի հետ մեր զրույցն ամբողջությամբ:

-Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում օտարերկրացիների կողմից մեր հողերը գնելու այդ միտումը, հատկապես, որ մեր երկիրը մեծ չի, բայց անմշակ շատ հողատարածքներ ունի:

– Մեր հողերի գրեթե կեսը անմշակ վիճակում են: Հիմա մեծ տենդենց կա՝ արաբներն ու հնդիկները ամբողջ աշխարհում տարբեր կլիմայական գոտիներում գտնվող հողեր են առնում, որ միաժամանակ ֆորսմաժորային իրավիճակում չհայտնվեն, և սննդի համար օրգանիկ գյուղատնտեսություն են հիմնում: Նրանք հողերը գնում են, որ 10-15 տարի հետո շատ մեծ արտադրություն սկսեն: Վրաստանում և Ադրբեջանում էլ են շատ գնում: Իրանցիները պարզ բիզնես-կոնտեքստում են դա անում, իսկ հնդիկներն ու արաբները օրգանիկ գյուղատնտեսություն հիմնելու շատ հեռանկարային ծրագրեր ունեն: Մենք դրա համար իդեալական հողային ֆոնդ ունենք:

– Տեսակետ կա, որ մեր մշակովի հողերի 40 տոկոսն աղակալված է և վերականգնման անհրաժեշտություն ունի:

– Ոչ, աղակալումները Արարատյան դաշտավայրում են և քիչ են: Իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում մենք ունենք շատ պարապ հողեր, որոնք ժամանակին ցորենի, խնձորի, ծիրանի տակ էին, բայց հիմա լքված են: Արաբները հիմնականում բազմամյա մշակաբույսերի՝ պտուղներ աճեցնելու մասին են մտածում: Բայց առայժմ նրանք հողեր են գնում, դրանք դեռ շրջանառության մեջ չեն դնում:

– Այդ դեպքում մեր հողերը նորից անմշակ չե՞ն մնա, մինչդեռ ակնկալիք կա, որ դրանք ի վերջո կմշակվեն, աշխատատեղ կդառնան, մեր երկրին էլ եկամուտ կստանա:

– Առնվազն երեք տարի տևում է, մինչև հողը շրջանառության մեջ է դրվում, արաբների դեպքում էլ դա 5-7 տարի կտևի:

– Իսկ ումի՞ց են գնում այդ հողերը, որովհետև մեզ մոտ մեծ հողատարածքներ այնքան էլ շատ չեն: Գյուղացիների ունեցածը փոքր կտորներ են:

– Միավորումների փորձեր արվում են, հիմա պետական մեծ ծրագիր է գնում, որ կարողանան հողերը գյուղացիներից վերցնել: Եթե դրանք 2 տարուց ավելի չի մշակվում, պետությունը իրավունք ունի վերցնելու առնվազն 5 տարով կառավարման, և ոչ թե սեփականությունից զրկի: Եվ դա միտված է նրան, որ մեծ ներդրողներ գան:

– Վտանգ չկա՞, որ մեր հողերը արաբների կամ ընդիկների ձեռքում էլ անմշակ կմնան և նպատակին չեն ծառայի:

– Ոչ, նախատեսվում է սահմանել շահութաբերության նվազագույն շեմ՝ եթե մշակում ես, բայց քո հողը բավարար շահութաբերություն չի բերում, հետ են վերցնում:

– Ինչո՞ւ է մեր հողերի կեսն անմշակ:

– Որովհետև սեփականաշնորհման սխալ քաղաքականություն տարվեց, մենք փոշիացրեցինք մեր հողային ֆոնդը, տվեցինք մարդկանց, ովքեր դրանից գաղափար և մշակելու ցանկություն չունեին: Դրա համար էլ հողերը դեգրադացիայի ենթարկվեցին, հետո գյուղացիները ծուլացան: Սփյուռքն էլ խանգարեց, որ գյուղացին ոտքի կանգնի. իրենց բարեկամներին այնքան փող էին ուղարկում, որքան հողը կտար: Տրանսֆերտները սպանեցին տնտեսությունը և առաջին հերթին՝ հողը: Անհրաժեշտ է գյուղացուն հողի սեփականության իրավունքից չզրկել, բայց կառավարման իրավունքը վերցնել: Գործարարների ձեռքին նույնպես մեծ հողակտորներ կան, որոնք չեն մշակվում: Հիմա արդեն սկսել են վաճառել: Ձեր կարծիքով՝ Էռնեկյանն ինչպես կարողացավ մեծ հողակտորներ վերցնել:

– Ձեր կարծիքով՝ կառավարությունը պետք է աջակցկի՞ արաբների ու հնդիիկների կողմից հողեր գնելու կամ վարձակալելու և գյուղատնտեսություն վարելու գործընթացին:

– Իհարկե, ցավալի է, բայց այլ ճար չունենք, մենք այնքան ներքին ռեսուրս չունենք, որ այդ հողակտորները շրջանառության մեջ դնենք: Գյուղացուն պետք է մնա նվազագույն չափի հողակտոր, որ նա ծայրահեղ իրավիճակում սոված չմնա, մյուսը պետք է համատեղ կառավարի կամ ընդհանրապես հանձնի: Այս փոքր հանրապետությունում 2-3 հարյուր հազար հեկտար հողատարածք անմշակ է:

– Կառավարումը սեփականատիրոջը հողի վարձ տալ ենթադրո՞ւմ է:

– Կադաստրային արժեքի 1-2 տոկոսի մասին է խոսք գնում:

– Դա շատ ցածր է:

– Ցանկացած ուղղությամբ գնացեք, հազարավոր հեկտարներ անմշակ են: Ավելի լավ չի՞, որ գյուղացին թեկուզ սիմվոլիկ գումար ստանա: Հողեր կան, որտեղ 90-ականներից ոտք չի մտել այն դեպքում, երբ ցարական Ռուսաստանի և ԽՍՀՄ ժամանակ դրանք արյան գնով մելորացվեցին: Հիմա դրանք ոչնչանում են: Անջրդի են, քանի որ չեն ուզում ջրել: Բացի այդ, ՀՀ-ն երբեք չի գնացել անջրդի տեխնոլոգիաների հետևից: Ամբողջ աշխարհում, հատկապես, ՀՀ-ի նման չոր կլիմա ունեցող երկրները, գնում են քիչ ջուր պահանջող տեխնոլոգիաների: 30 տարի է, աշխարհը կաթիլային ոռոգումը համարում է միակ ռացիոնալ մեթոդը, մենք նոր ենք սկսում: ԽՍՀՄ-ի ժամանակ հողերը մելորացվեցին, քանի որ ջրի խնդիր չկար, կառուցեցին ջրամբարներ, պոմպակայաններ: Բայց երբեք չփորձեցին հակառակ ձևով մտածել՝ իսկ ինչ կլինի, որ փորձենք քիչ ջուր պահանջող բույսեր մշակել կամ տեխնոլոգիաներ ներդնել: Ձեր կարծիքով՝ Սևանն ինչո՞ւ դատարկվեց: Սևանը դատարկվեց, որովհետև մարդիկ չուզեցին մտածել:

– Հայաստանում ի՞նչ պետք է անել գյուղատնտեսությունը զարգացնելու համար, հատկապես, որ այդ ոլորտի զարգացումը կնպաստի աղքատության կտրուկ կրճատմանը կամ զբաղվածության ապահովմանը:

– Նախ պետք է հասկանանք, թե ինչ տեսակի պետություն ենք ուզում, պետք է ունենանք ՀՀ տնտեսության զարգացման հայեցակարգ: Ինչ տեսակի տնտեսություն ենք ուզում, որտեղ գյուղատնտեսության ինչ մասնաբաժին ենք ուզում: Մենք այդ հարցերի պատասխանը չունենք: Պետք է վերագնահատել ռեսուրսները, թե ինչ հողային ֆոնդ ունենք՝ հիմնվելով ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումների վրա: Մենք Արարատյան դաշտավայրում շատ սխալ քաղաքականություն ենք վարել՝ սկսած խաղողագործությունից, վերջացրած բանջարաբոստանային էժան կուլտուրաներով: Մենք այնքան հող չունենք, որ Արարատյան դաշտավայրը դնենք խաղողի տակ, որից կոնյակ ստանանք և որը վաճառենք 1․55 դոլարով: Պետք է խիստ թանկարժեք մշակաբույսեր բերենք: Ծիրանը, խաղողը, խնձորը պետք է լեռները բարձրացնել, փոխարենը մշակել թանկարժեք դեղաբույսեր, հազվագյուտ հատապտուղներ: Դեռ մոնղոլ թաթարների ժամանակ Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ կար, որի արձագանքները մինչև 19-րդ դարի վերջը ունեինք: Հետո եկավ ցարական Ռուսաստանը, որը բերեց այլ արժեքներ, հետո եկավ ԽՍՀՄ-ը, որն ընդհանրապես թքած ուներ որևէ մի արժեհամակարգի վրա: Հետո եկան 90-ական թվականները՝ գյուղատնտեսության համար անպատասխանատու վերաբերմունքով, իսկ այս նոր իշխանությունն իրավիճակն ուղղելու ոչ գիտելիք, ոչ էլ ցանկություն ունի: Պետք է մտածել, որ հողը տա շատ թանկարժեք, օրգանիկ արտադրանք:

– Ասում եք՝ արաբներն ու հնդիկները նաև Ադրբեջանում ու Վրաստանում են մեծ հողեր գնում: Այդ երկրներում իրավիճակն ինչպե՞ս է:

– Նույն սխալներն են, նույն քաղաքական կամքի բացակայությունն է: Նույն ժառանգությունն է, սա ԽՍՀՄ ժառանությունն է, և ոչնչով չենք տարբերվում:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում