Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ուր է տանելու «Ելք»-ի և «Ծառուկյան» դաշինքի բռնկումը

Ազգային Ժողովում իրադարձություններն այսօր զարգացել են բավականին թեժ: Քրեական դատավարության օրենսգրքի քվեարկության հետ կապված խնդիրները, երբ ՀՀԿ-ն պարզապես մեծամասնության կամայականությամբ է օրենքի նախագիծը հայտարարել ընդունված, հանգեցրել են «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների բուռն դժգոհությանը, որոնք ի նշան բողոքի լքել են նիստերի դահլիճը: Այս իրավիճակը առանձնապես նոր բան չէ հայաստանյան խորհրդարանական պրակտիկայում և ըստ էության սենսացիա այս ամենում չկա, սակայն բռնկումը հետաքրքիր է ոչ ուղիղ կապված այլ իրողության, այն է՝ Սերժ Սարգսյանի վարչապետության վերաբերյալ ՀՀԿ ավելի ու ավելի հաճախակիացող հայտարարությունների ֆոնին:

Խոշոր հաշվով, ուղիղ միմյանց հետ կապ չունեցող այս երկու իրողությունները բավականին սկզբունքային շաղկապվածություն ունեն ներքաղաքական ջիղի, նյարդի իմաստով, քանի որ վարչապետության պարագայում էլ ըստ էության նույն մեծամասնական կամայականությունն է, պարզապես ավելի լայն ներքաղաքական համատեքստում, թեև օրենքի հետ խնդիր տվյալ պարագայում Սերժ Սարգսյանն իհարկե չունի: Այստեղ սակայն հետաքրքիր, ուշագրավ հարցն այլ է՝ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները, որ միասին ի նշան մեծամասնության կամայականության դեմ բողոքի լքել են նիստերի դահլիճը, նույն կերպ միասնական դիրքորոշում կունենա՞ն Սերժ Սարգսյանի վարչապետության հարցում, այսինքն կլինի «միասնական դժգոհություն» նաև այդ առումով:

Ներկայիս բուռն զարգացումն ու երկու խմբակցությունների դժգոհությունը, այսպես ասած բոյկոտը կարող է իրենից հետաքրքրություն ներկայացնել լոկ այդ տեսանկյունից, այսինքն առավել երկարաժամկետ խնդիրների վերաբերյալ միասնական դիրքորոշումից: Եվ այստեղ առանցքայինը հենց վարչապետի, այսինքն իրական իշխանությամբ օժտված անձի կամ կարգավիճակի վերաբերյալ դիրքորոշման հարցն է, ոչ թե նախագահի, որը գործնականում չի հանդիսանալու առանցքային քաղաքական բեվեռ:

Միևնույն ժամանակ, իհարկե խնդիրը լոկ դիրքորոշումը չէ, այլ այն հնարավոր քաղաքական նախաձեռնությունները, որոնցով «Ելք» ու Ծառուկյան դաշինքները կարող են հանդես գալ որևէ դիրքորոշման իրացման համար: Ընդ որում, զուտ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ որևէ նախաձեռնություն ինքնին դեռևս բավարար չէ քաղաքական գործընթացի հավակնելու համար, որովհետև առավել կարևոր է այն, թե ստեղծված կամ ստեղծվելիք քաղաքական իրավիճակում երկու ուժերը օրակարգային ինչ հարց կարող են բերել քաղաքական հարթություն, քաղաքական օրակարգ, և ըստ այդմ ոչ թե արգելակ, այլ խնդիր դնել ՀՀԿ վարչապետի համար, լինի դա Սերժ Սարգսյանը, թե մեկ այլ անձ: Սա է թերևս Հայաստանի ներքաղաքական օրակարգի առանցքային հարցը՝ ոչ թե այն, թե ով կխանգարի այս կամ այն գործչին դառնալ վարչապետ, այլ այն, թե արդյո՞ք կգտնվի ուժ կամ բեվեռ, որը հանրային և պետական շահի տրամաբանությամբ ձևավորված օրակարգային որևէ հարցով կկարողանա խնդիր դնել որևէ վարչապետի առաջ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում