ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին լիարժեք արգելք սահմանել Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրության վրա, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է մոտ ժամանակներս ՄԱԿ ԱԽ անդամներին ներկայացնել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մի շարք միջոցառումներ՝ կապված Թեհրանի կողմից Եմենի հութի-ապստամբներին սպառազինություն մատակարարելու հետ։
ԱԽ նիստում ամերիկացի դիվանագետը մեղադրել է Իրանին առկա միջազգային սահմանափակումները խախտելու մեջ, որոնք արգելում են երկրին արտադրելու միջուկային լիցք կրելու ունակ հրթիռներ։