Tuesday, 23 04 2024
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում

Հայաստանն արդեն վարչապետ չունի

Կարեն Կարապետյանին հարցրեք՝ ինքը ցանկանո՞ւմ է դառնալ այն վարչապետը, որի մասին խոսում ենք, հայտարարում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ 2018 թվականի առաջին դեմք վարչապետի մասին խոսելով: ՀՀԿ փոխնախագահը, փաստորեն, հեգնում կամ պարզապես ծաղրում է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալին: Ինչո՞ւ:

Որովհետև այդ տեղակալը՝ առաջին տեղակալը, որ ներկայումս զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, հասուն մարդ է, հսկայական կենսափորձով, նա կառավարման դասեր է տալիս բոլորին, նախարարներից մինչև համայնքապետեր, բոլորին սովորեցնում է աշխատել, երազել: Եվ ահա, ՀՀԿ փոխնախագահն ասում է՝ նրան հարցրեք՝ ուզո՞ւմ է լինել այն վարչապետը, որի մասին խոսում ենք: Իսկ խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանը, այդ կենսափորձով հասուն մարդը, մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է լինել վարչապետ: Իհարկե, պատրաստ լինելն ու ցանկություն ունենալը տարբեր բաներ են, սակայն եթե հայտարարում է, որ պատրաստ է, ապա թերևս պետք է պատկերացնի, թե ինչին է պատրաստ:

Ըստ այդմ՝ Գալուստ Սահակյանի հայտարարությունից ստացվում է, որ Կարեն Կարապետյանը կա՛մ խոսում է մի բանի մասին, որը չի պատկերացնում, կա՛մ էլ Կարեն Կարապետյանի հանդեպ ՀՀԿ փոխնախագահը վարվում է հայտնի անեկդոտի նման՝ սովա՞ծ եմ, թե՞ քունս ա տանում: Այսինքն՝ ստացվում է, որ Գալուստ Սահակյանն ասում է, թե Կարապետյանը գիտի՝ ուզում է, թե ոչ: Դա եթե հեգնանք կամ ծաղր չէ, ապա ինչ է: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է գործող վարչապետին: Չէ՞ որ Սերժ Սարգսյանի վարչապետության և Կարեն Կարապետյանի չվարչապետության մասին ՀՀԿ-ականների հայտարարություններն ու խոսակցությունները լսում են բոլորը, ովքեր գործ ունեն վարչապետ Կարապետյանի հետ: Այդ խոսակցություններից հետո կարո՞ղ է որևէ մեկը լուրջ ընդունել վարչապետի՝ անկախ, թե ինչ անուն-ազգանուն է նա կրում, ով է և այլն:

Եթե արդեն այսօր, վարչապետի հրաժարականի դե յուրե պահանջից մոտ կես տարի առաջ իշխող գրեթե ամբողջ կուսակցությունը հայտարարում է, որ վարչապետ պետք է լինի Սերժ Սարգսյանը, ո՞վ է լուրջ ընդունելու կես տարի անց հեռացող վարչապետին: ՀՀԿ-ն գործնականում այժմ է գրում նրա դիմումը, այսինքն՝ գործնականում ՀՀԿ-ն ասում է, որ արդեն այժմ վարչապետ չկա: Համենայնդեպս, հայտարարությունները Սերժ Սարգսյանի վարչապետության մասին հենց դա են նշանակում այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանն ինքը չի ասել, որ իրականում ամեն ինչ բացարձակապես այդպես չէ, և Կարեն Կարապետյանի պաշտոնավարման հարցը, մեղմ ասած, վճռված չէ: Ու քանի դեռ Սարգսյանը լռում է, նրա վարչապետության մասին, ՀՀԿ հայտարարությունները պարզապես ականներ են, որոնց վրա ամեն անգամ պայթում է Կարեն Կարապետյանը:

Հետաքրքիր է՝ ինչ իրավիճակում է նա, օրինակ, զգում իրեն, երբ հանդիպում է որևէ ատասահմանյան պատվիրակության հետ՝ լինի դա դիվանագիտական պատվիրակություն կամ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, կամ միջազգային որևէ ընկերություն, որոնց հետ քննարկվում են ներդրումային ծրագրեր: Այդ պատվիրակությունների հետ նա երկարաժամկետ հեռանկարում բանակցություն վարում է ի՞ր, թե՞ Սերժ Սարգսյանի անունից:  Մյուս կողմից, սակայն, ըստ էության ինքնին հարց է՝ իսկ Կարապետյանը վարչապե՞տ է, թե՞ նա ինչպես նշանակվեց, այդպես էլ, ըստ էության, մնաց զուտ մենեջերական, այսպես ասած՝ գործակատարային կարգավիճակում:

Համենայնդեպս, առերևույթ նա իսկապես մնաց հենց այդ կարգավիճակում՝ այդպես էլ չունենալով որևէ քաղաքական ելույթ, հանրությանը չմատուցելով որևէ քաղաքական տեքստ: Կարապետյանը այդպես էլ որևէ կերպ չմտավ քաղաքական, ռեգիոնալ քաղաքականության, արտաքին քաղաքականության, ղարաբաղյան խնդրի վերաբերյալ որևէ առարկայական քաղաքական հայտարարության պատասխանատվության տակ, այդպես էլ չհամարձակվեց կամ չցանկացավ արտահայտվել անվտանգության կոնցեպտների շուրջ, անել հայտարարություններ ներքաղաքական պատկերացումների, Հայաստանում քաղաքական համակարգի հեռանկարների վերաբերյալ, ազդակներ հղել քաղաքական ուժերին և քաղհասարակությանը, ունենալ ծրագրային ելույթներ՝ դրանց հետ չշփոթել կառավարության ծրագրի ներկայացման ելույթները, քանի որ ծրագրային ելույթ քաղաքական եզրը ենթադրում է շատ ավելի լայն և ընդգրկուն բովանդակություն: Ավելին՝ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի ներկայացումն իսկ զուրկ էր քաղաքականությունից, առավել ևս ի տարբերություն նախորդների՝ Տիգրան Սարգսյանի և նույնիսկ Հովիկ Աբրահամյանի: Նույնիսկ Գագիկ Ծառուկյանը զբաղվում է քաղաքականությամբ և ունենում է քաղաքական ելույթներ՝ Կարեն Կարապետյանի համեմատությամբ:

Ըստ այդմ՝ հարց է, թե իսկ մինչև այժմ Հայաստանը վարչապետ ունե՞ր, թե՞ ընդամենը ճգնաժամային կառավարիչ, մենեջեր կամ առավելագույնը՝ տեղապահ: Այսինքն՝ Հայաստանը ոչ միայն այլևս վարչապետ չունի, այլ դե ֆակտո վարչապետ չունի արդեն մեկ տարի և ավելի: Համենայնդեպս, հակառակը պնդելու համար պետք է խոսեն երկուսից մեկը՝ կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ Կարեն Կարապետյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում