Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը գործնականում ոչ միայն Նահանգների, այսպես ասած, անվտանգության ուղեցույցն է, այլ դատելով աշխարհում գերտերության դերակատարումից և ազդեցությունից, համաշխարհային նվազագույնը՝ քառամյա զարգացման ուղեցույցը: Այդ առումով ռազմավարության մեջ ուշագրավ է այն, որ ԱՄՆ հիմնական մարտահրավերների շարքում դիտվում են ռևիզիոնիստական երկրները՝ Ռուսաստանն ու Չինաստանը, ռազմավարության հեղինակների բնորոշմամբ, որոնք սպառնում են ԱՄՆ շահերին և ցանկանում ձևավորել ամերիկյան արժեքներին հակասող աշխարհակարգ: Այդ բնորոշումը ռազմավարության մեջ Հայաստանի համար թերևս ամենաառանցքային ուշադրության արժանի հանգամանքներից է, իհարկե դրական և բացասական ասպեկտներով: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի և քաղաքագետ, ամերիկագետ Արեգ Գալստյանի հետ։