Thursday, 28 03 2024
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

ԱՄՆ նոր ռազմավարությունը. Հայաստանի համար ռիսկ և հնարավորություն

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը գործնականում ոչ միայն Նահանգների, այսպես ասած, անվտանգության ուղեցույցն է, այլ դատելով աշխարհում գերտերության դերակատարումից և ազդեցությունից, համաշխարհային նվազագույնը՝ քառամյա զարգացման ուղեցույցը: Այդ առումով ռազմավարության մեջ ուշագրավ է այն, որ ԱՄՆ հիմնական մարտահրավերների շարքում դիտվում են ռևիզիոնիստական երկրները՝ Ռուսաստանն ու Չինաստանը, ռազմավարության հեղինակների բնորոշմամբ, որոնք սպառնում են ԱՄՆ շահերին և ցանկանում ձևավորել ամերիկյան արժեքներին հակասող աշխարհակարգ:

Այդ բնորոշումը ռազմավարության մեջ Հայաստանի համար թերևս ամենաառանցքային ուշադրության արժանի հանգամանքներից է, իհարկե դրական և բացասական ասպեկտներով: Նախ՝ թերևս բացասականի մասին: Բանն այն է, որ Հայաստանն անդամակցում է մի կառույցի, վերպետական միավորի, որը դե ֆակտո հանդիսանում է հենց Ռուսաստանի, այսպես ասած, ռևիզիոնիստական նկրտումների դրսևորում, ամերիկյան արժեքներին հակասող աշխարհակարգի մի մասին՝ Եվրասիական միություն, որտեղ դե ֆակտո մերժված են ժողովրդավարական, քաղաքացիական լիարժեք ազատությունները, անկախ և ազատ ընտրական ինստիտուտի գոյությունը, խոսքի ազատությունը և այլն: Իհարկե այդ առումով Հայաստանը Եվրասիական միությունում անհամեմատելի առավելություն ունի մյուս անդամների նկատմամբ, միաժամանակ նաև քաղաքական միտումներում դրսևորել է պրոգրես՝ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումով, սակայն, այդուհանդերձ, գտնվելով այդ գոտում, Հայաստանը փաստորեն նվազագույնը դե յուրե գտնվում է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության կոնտեքստում, մարտահրավերի կարգավիճակ կամ բնութագիր ունեցող գոտում, ինչը Հայաստանի համար պետք է լինի լուրջ մտորումների առարկա՝ դե ֆակտո դիվանագիտության և քաղաքականության շնորհիվ շարունակել սերտ ինտեգրացիան ամերիկյան անվտանգության գոտու հետ:

Միևնույն ժամանակ, այդ ամենով հանդերձ, վերջին շրջանում բավական նկատելի են Հայաստանի հարցում ամերիկյան և ռուսական մոտեցումների եթե ոչ մերձեցմեն, ապա շահերից բխող կոմպրոմիսային մոտեցումների ձևավորումը, և այստեղ, անշուշտ, Հայաստանի խնդիրը այդ ռեժիմի շարունակությունն ապահովելն է: Հայաստանի համար արդեն միարժեք դրական ասպեկտը այստեղ այն է, որ ԱՄՆ-ը փաստորեն ձևակերպել է մարտահրավերի՝ ազգային անվտանգության սպառնալիքի կատեգորիա, որում թվարկվել է միայն Ռուսաստանն ու Չինաստանը, բայց որի ներքո, ռեգիոնալ առումով կարող է միանգամայն հանգիստ կերպով դասվել Ադրբեջանը: Անկասկած, ԱՄՆ-ի համար սա շատ փոքր խնդիր է, սակայն, այդուհանդերձ, ռևիզիոնիստական սպառնալիքի ձևակերպումը Հայաստանի համար աշխատանքի լավ հեռանկար է, միջազգային ասպարեզում ցույց տալու համար, որ Ադրբեջանն իր բնույթով գործնականում սպառնալիք է ոչ միայն Հայաստանի և Արցախի համար, այլ նաև անվտանգության միջազգային համակարգի, և այդ առումով արցախյան խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան հակամարտություն է, այլ միջազգային քաղաքակրթական խնդիր, որտեղով անցնում է անվտանգության միջազգային համակարգի առանցքային սահմաններից մեկը:

Այդ տեսանկյունից ԱՄՆ անվտանգության նոր ռազմավարությունը Հայաստանի համար դիվանագիտական աշխատանքի, քաղաքական աշխատանքի նոր հնարավորություն է, որը սակայն չի ենթադրում միայն ակտիվ արտաքին քաղաքականություն, քանի որ Հայաստանը պետք է առաջին հերթին նաև իր ներքին որակների շարունակվող, անկասելի և համոզիչ փոփոխությամբ վկայի, որ քաղաքակրթական առումով սպառնալիքի գծից այս կողմ է, ոչ թե անդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում