Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Քցոցիի գործընթացը շարունակվելու է. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը վստահ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև կա ինչ-որ միջնորդ, որը վստահեցրել է ՀԱԿ-ին, որ կազմեն պատվիրակություն՝ երկխոսելու համար, և հավատացրել, որ իրենք էլ նույնը կանեն.

«Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը մոռացել է մեր այն հորդորները, որ սրանք քցող են, ուրիշ բան չգիտեն, քաղաքականության փիլիսոփայությունը չէ. այստեղ այլ՝ տարրական, փողոցային, խաբելու, քցելու տրամաբանությունն է իշխում այն կլանի մոտ, որ իշխում է մեր երկրում»:

Ըստ Սեֆիլյանի՝ ՀԱԿ-ի և իշխանությունների միջև տեղի ունեցող գործընթացներն ամբողջությամբ ընթանում են Սերժ Սարգսյանի բեմադրությամբ:

«Մենք ժամանակին զգուշացրել էինք մեր գործընկերներին, որ մի՛ մտեք մի խաղի մեջ, որի բեմադրիչը Սերժն է: Նրանք չլսեցին, շարունակեցին, դրա համար ունենք այն, ինչ ունենք»:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը կարծում է, որ «այս ամբողջ օպերացիան կարելի է կոչել հաջորդ նախագահական ընտրություններում վերընտրվելու կամ վերանշանակվելու, ավելի ճիշտ՝ վերարտադրվելու օպերացիա:

«Այսինքն գլխավոր խնդիրը, որ ուզում է լուծել Սերժը՝ երկրորդ անգամ այդ գահին բազմելն է, երկրորդ անգամ այդ գահը զավթելն է»,- նշում է Սեֆիլյանը:

Սերժ Սարգսյանը, ըստ բանախոսի, երկար ժամանակ հետևեց ողջ ընթացքին և հույս ուներ, որ 1-1.5 տարի անց ընդդիմադիր ալիքը, որ ընդդիմությանը հաջողվեց բարձր մակարդակի վրա պահել Մարտի 1-ից հետո, կմարի, ինչպես տեղի էր ունեցել նախորդ տարիների նախագահական ընտրություններից հետո սկսված շարժումների դեպքում:

«Ի հեճուկս Սերժի՝ այս անգամ այդպես չստացվեց և նաև ի զարմանս իրեն՝ ընդդիմությանը հաջողվեց երեք տարի անընդմեջ պահպանել բազմահազար մարդկանց ակտիվությունը փողոցում: Բնականաբար, այս վիճակում Սերժը չէր կարող գնալ խորհրդարանական ընտրությունների, նա պետք է մի հնար մտածեր մոբիլիզացված ժողովրդի փոշիացումն իրագործելու համար:

Այդ հնարն, ըստ Սեֆիլյանի, հենց այսօր տեղի ունեցող երկխոսությունն է իշխանությունների և ՀԱԿ-ի միջև: Բանախոսը համոզված է, որ Սերժ Սարգսյանը, շատ լավ հասկանալով, թե ինչպիսին է ժողովրդի կարծիքն այս ռեժիմի պարագլուխների նկատմամբ, այն է՝ ընդգծված բացասական, վստահ է եղել, որ երբ ընդդիմությունը բացահայտ շփում սկսի իշխանությունների հետ, դա միայն կլինի ի վնաս ընդդիմության, և մոբիլիզացված ժողովուրդն օր օրի կլքի ՀԱԿ-ի շարքերը:

«Առաջին արդյունքներն արդեն տեսնում եք. բոլորդ ականատես եղաք նաև առաջին քցոցիին, և այդ գործընթացը շարունակվելու է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում