«Ելք» դաշինքը պարտավոր է մասնակցել Հայաստանում տեղի ունեցող բոլոր քաղաքական գործընթացներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով նախագահի պաշտոնում Արտակ Զեյնալյանի առաջադրման որոշմանը:
«Ուզում ենք ցույց տալ, որ մենք ընդդիմություն լինելով կարող ենք մեզ վրա վերցնել պատասխանատվություն իշխանություն դառնալու: Մենք ունենք թե՛ մարդկային, թե՛ մտավոր ռեսուրսներ, թե՛ ծրագրային նպատակներ, որոնք շատ ավելի իրատեսական են, քան այս Ազգային ժողովում կառավարության ներկայացրածը»,- նշեց Արամ Սարգսյանը: