Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սերժ Սարգսյանին «համոզելու» գործընթացը մեկնարկել է

Մոտավորապես պարզ է այն սցենարը, որը 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանին նախագահական պալատից տեղափոխելու է վարչապետի պաշտոնին: ՀՀԿ-ի վերնախավի միահամուռ խնդրանքներին, միաձայն որոշմանը Սերժ Սարգսյանը, որպես կարգապահ կուսակցական, հակադրվել չի կարող: Այս առումով` Սերժ Սարգսյանը նույնիսկ «պարտք» է հարազատ կուսակցությանը, որը տաս տարուց ավելի միաձայն հաստատել է իր առաջնորդի բոլոր որոշումները:

Սակայն ավելի ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանին «համոզելու» գործընթաց է սկսվել նաև Ռուսաստանից` այն երկրից, որն ապրիորի համարվում էր Կարեն Կարապետյանի «ամուր հողը»` չնայած դա ավելի շատ հենց վարչապետի շրջապատի տարածած կարծիքն է, քան իրականությունը, որովհետև Մոսկվան, որպես կանոն, դժվարությամբ է «հրաժեշտ» տալիս իր գործընկերներին, եթե դրա համար հատուկ առիթ չի լինում: Եթե խնդիրն ավելի կենցաղայնացնենք, ապա եթե Մոսկվան Կարեն Կարապետյանի վրա լուրջ խաղադրույք աներ, ապա անպայման անցած ավելի քան մեկ տարում կգտներ, որևէ առիթ, որ Կարապետյանը գոնե մի քանի րոպեով հանդիպի Վլադիմիր Պուտինին` գոնե համատեղ լուսանկար ունենալու համար:

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Հայաստանի Հանրապետությունում կառավարական համակարգի փոփոխությունից հետո երկրի վարչապետի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին: Այս մասին Զատուլինն ասել է «Սպուտնիկ»-ում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ: «Գուցե ես սխալվում եմ, սակայն ես տեսնում եմ Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի դերում այն բանից հետո, ինչ նա կդադարեցնի նախագահական իր լիազորությունները»,-ասել է ռուսաստանցի պատգամավորը: Զատուլինն այն գործիչներից է, որ Մոսկվայում համարվում է հայ-ռուսական հարաբերությունների «կուռատորներից» մեկը և նրա կարծիքն առնվազն չի կարող հակադրվել պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման:

Մյուս կողմից` Զատուլինի տեսակետը հնչեցվում է «Սպուտնիկի» եթերում, որը ռուսական քաղաքականության առանցքային գործիքներից մեկն է: Պակաս ուշագրավ չէ, որ Զատուլինի այս տեսակետը Հայաստանում տիրաժավորում է «Արմենպրես» պետական գործակալությունը` փաստորեն զրոյացնելով Կարեն Կարապետյանի` «Ռուսաստանի մարդը» լինելու քողարկված, սակայն հետևողական քարոզչությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում