Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Զբոսաշրջության ոլորտում համար մեկ խնդիրը երկրի ճանաչելիության բարձրացումն է

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը այս ոլորտում համար մեկ խնդիրը համարում է Հայաստանի ճանաչելիության բարձրացումն արտասահմանում: Լրագրողների հետ ամփոփիչ ասուլիսի ժամանակ կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ քանի դեռ արտասահմանում հայերին տալիս են՝ «որտեղից եք» հարցը ու «Հայաստան» պատասխանը լսելիս, հետաքրքրվում են, թե այն որտեղ է գտնվում, շատ անելիքներ կան: «Մենք կարևոր խնդիր ունենք մեր առջև՝ Հայաստանի ճանաչելիությունը ամբողջ աշխարհում բարձրացնելը»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը: Այս իմաստով նա կարևորեց զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականության շրջանակներում օտարերկրյա լրագրողների այցերը: «Երկրի ճանաչելիությունը բարձրացնելու ամենալավ գործիքներից է լրագրողական այցերի կազմակերպումը: Մեկ տարվա ընթացքում լրագրողներ ենք ունեցել 11 երկրից, հրավիրել ենք 102 լրագրողի, տպվել է շուրջ 100 հոդված, պատրաստվել է 12-ից ավելի հեռուստաֆիլմ ու հաղորդումներ: Ստացվում է, որ տարվա մեջ համարյա այնպիսի օր չենք ունեցել, որ լրագրող չլիներ Հայաստանում»,-նշեց կոմիտեի նախագահը:

Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ կարևորում են թվային տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում հաջողության հասնելու համար: Այս համատեքստում նա ընդգծեց Armenia.travel Հայաստանի կայքի հաճախելիության ցուցանիշների աճը: Նա նշեց, որ անգլալեզու կայքը շուտով հասանելի կլինի ռուսերենով, հետագայում պլանավորվում է ճապոներեն տարբերակն ունենալ: «Հատուկ տեխնոլոգիաների միջոցով կայքն ունեցել է 530 հազար այցելություն 144 երկրից»,-հայտնեց Զեյթունցյանը:

Զեյթունցյանի տեղեկացմամբ՝ որպես թիրախային երկրներ՝ աշխատանք է տարվել Ռուսաստանում, Իրանում, Ծոցի արաբական երկրներում, Արևելյան ու Արևմտյան Եվրոպայի այն երկրներում, որոնց հետ առկա են ուղղակի չվերթներ, Գերմանիան է եղել կոմիտեի ուշադրության կենտրոնում: «Վիզաների դյուրացում է եղել մի քանի երկրների հետ, այդ երկրներում ևս տարվել են աշխատանքներ: Մեր հիմնական քաղաքականությունը եղել է զբոսաշրջիկների քանակն ավելացնելը»,-հավելեց պաշտոնյան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում