Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը հերքում է իր սնանկանալու մասին լուրերը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Նաղդալյանը հիմարություն որակեց նման տեղեկությունները: «Մամուլում այդ թեմայով ինչ գրված է, հիմարություն է և բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Նաղդալյանը:
Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, թե նա Ազգային ժողովի ղեկավարությանը պատճառաբանել է, որ սնանկ է և չի կարող վճարել հեռախոսի վարձի դիմաց գոյացած պարտքը, Նաղդալյանը պատասխանեց. «Ով նման բան ասում է, նրանցից հարցրեք։ Ես նման բաներ ձեզնից եմ լսում և դրանց ընդամենը մեկ որակում ունեմ ասելու՝ հիմարություն»: