Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Տեխնոլոգիական մտածելակերպն ինձ օգնել է միլիարդներ վաստակել. Ցուկերբերգ

«Տեխնոլոգիական մտածելակերպը» միլիարդատիրոջն օգնել է բիզնես կառուցել և ընկել է նրա բարեգործության հիմքում:

Facebook-ի հիմանդիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, սոցցանցում հրապարակված համատեղ նամակում նշել են «տեխնոլոգիական մտածելակերպի» և երկարաժամկետ ռազմավարության միջոցով կրթության, հիվանդությունների և սոցիալական արդարության ոլորտներում խնդիրներին անդրադառնալու Chan Zuckerberg Initiative (CZI)-ի մտադրությունը: Միայն օրվա մարտահրավերների վրա կենտրոնանալու փոխարեն՝ ամուսինները հայտնել են, որ իրենց բարեգործական կազմակերպությունը տարբեր ոլորտների ղեկավարներին կօգնի ռազմավարություն գտնել երկարաժամկետ հեռանկարում գիտական և սոցիալական խնդիրների լուծման համար:

«Chan Zuckerberg Initiative-ի այդ երկու ասպեկտները՝ երկարաժամկետ մոտեցումը և տեխնոլոգիական  մտածողությունը, որոշում են մեր ամբողջ գործունեությունը,- գրել են ամուսինները:- Տեխնոլոգիաների մոգությունը նրանում է, որ դրանք կարող են արագացնել սոցիալական փոփոխությունները: Եվ շնորհիվ նրա, որ Մարկը Facebook-ում համաշխարհային մակարդակի ինժեներային կազմակերպություն կառուցելու փորձ ունի, մենք ինչպես ոչ ոք ի վիճակի ենք ստեղծել բարեգործական կազմակերպություն ինժեներների հրաշալի թիմով՝ մեր գործընկերներին օգնելու համար ավելի արագ հասնել փոփոխությունների»:

Նամակում նշվում է, որ կրթությունը ոլորտ է, որտեղ տարածություն կա տեխնոլոգիաների միջոցով բարելավումների համար:

Ցուկերբերգը և Չանը CZI-ի ստեղծման մասին հայտարարել են 2015 թ.: Ամուսինները Facebook-ի իրենց բաժնետոմսերի 99%-ը խոստացել են փոխանցել բարեգործության: Այդ պահին նրանց բաժինը Facebook-ում 45 մլրդ դոլար արժեր: Forbes-ը Ցուկերբերի ներկայիս կարողությունը գնահատում է 72,1 մլրդ դոլար:

2016 թ.սեպտեմերին ամուսինները հայտարարեցին, որ իրենց նպատակն է իրենց երեխաների կյանքի ընթացքում բոլոր գոյություն ունեցող հիվանդությունների բուժումը, արմատախիլ անելը: Այդ նախագծի համար  զույգը 3 մլրդ դոլար է հատկացրել: Ամուսինները նշում են, որ իրենց նպատակը կարող է «չափազանց հավակնոտ» լինել, սակայն այն անվանել են օրինակ, թե ինչպես ճիշտ գործիքները կարող են երկարաժամկետ արդյունք ունենալ:

Chan Zuckerberg Initiative-ն առաջին ներդրումներն արել է 2016 թ. հունիսին, դրանք ուղղված են եղել նյույորքյան Andela ընկերությանը, որը զբաղվում է Աֆրիկայում ծրագրային ապահովում մշակողների պատրաստմամբ:

«Մենք լավ թիմ ենք, որովհետև լավատեսորեն ենք նայում ապագային, մինչդեռ շատ մարդիկ այլ կերպ են տրամադրված,- գրել են Ցուկերբերգը և Չանը:- Մենք հավատում ենք, որ նույնիսկ ամենաբարդ խնդիրները լուծում ունեն, և մենք ամենաշատը հպարտ ենք նրանով, որ կարողացել ենք ստեղծել թիմ, որը նույնպես դրան հավատում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում