ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Շվեյցարիայում մասնակցում է դետկեմբերի 18-21-ն անցկացվող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ինտերնետային կառավարման համաժողովի տասներկուերորդ ամենամյա հանդիպմանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, միջոցառման շրջանակներում քննարկվել են ՏՀՏ ոլորտի կառավարման գլոբալ խնդիրներին, այդ թվում՝ թվային կառավարմանն ու կիբերանվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Այս համաժողովը միջազգային հարթակ է բարձրաստիճան պաշտոնյաների համար՝ գործընկերային լուծումների, ընդհանուր գաղափարների, լավագույն փորձի բացահայտման, ուսումնասիրման և փոխանակման համար:
Համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած պաշտոնյաներ, որոնք հնարավորություն ունեն կիսելու ազգային փորձը և առաջադեմ թվային փոխակերպման բնագավառի լավագույն պրակտիկան, ինչպես նաև ընդգծելու գործընկերության, ներդրումների և զարգացման հիմնական միտումները, որոնք կարող են լինել միջազգային հանրության հետ համագործակցության ընթացքում:
Ներկայացուցչական այս համաժողովի շրջանակներում նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպումներ կունենա տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյանների, ինչպես նաև ՏՀՏ ոլորտը ներկայացնող հայտնի կազմակերպությունների ղեկավարների հետ։