Թուրքիայի զինված ուժերը լիովին պատրաստ են սիրիական Աֆրին քաղաքում գործողությունների։ Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով ռազմական աղբյուրի։
Նշվում է, որ գործողության անցկացումն Աֆրինում հանդիսանում է ժամանակի հարց։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիան չի բացառում YPG-ի և PYD-ի դեմ նոր ռազմական գործողությունների անցկացումն Աֆրինում։
Նա նշել էր, որ սեփական անվտանգության ապահովումը Թուրքիայի համար հանդիսանում է առաջնահերթություն։