National Geographic ամսագիրը Թբիլիսին ներառել է 21 քաղաքների թվում, որտեղ 2018 թվականին արժի այցելել։
Վրաստանի մայրաքաղաքը տեղ է զբաղեցրել այնպիսի քաղաքների թվում, ինչպիսիք են Սիդնեյը, Վիեննան, Դուբլինը, Սան-Անտոնիոն, Մադագասկարը, Քլիվլենդը և Սանտյագոն։
«Ձեզ վրա զգացե՛ք հին Թբիլիսիի հմայքը՝ ծծմբի վաննաները, խինկալին և տեղի լեգենդար հյուրասիրությունը։ Քաղաքի ճարտարապետության վրա ազդել են պարսիկները, արաբները, բյուզանդացիները, թուրքերը, ռուսները, ինչպես նաև խորհրդային օկուպացման ժամանակաշրջանը»,-ասվում է National Geographic-ի հոդվածում։