Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչ Կառլ Մինիքսը 10 հազար դոլարի պարգևավճար է հայտարարել իր կորած կապկի որոնումներին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է WSVN-TV-ն։
Հենրի անունով 3 ամսական կապկին տարել են կողոպտիչները, ովքեր ներխուժել էին Ֆորտ-Լոդերդեյլում գտնվող Մինիքսի տուն։
Տղամարդը Հենրիին անվանում է «իր երեխան», նա կենդանու վրա ավելի քան 9000 դոլար է ծախսել։ Մինիքսը նույնիսկ մասնավոր խուզարկու է վարձել, որպեսզի նա օգնի իրեն կապկին գտնելու հարցում։