Վրաստանի խորհրդարանը որոշել է, որ ավելի լավ կլինի, եթե արգելի մինչև 21 տարեկան քաղաքացիներին խաղալ առցանց խաղատներում և տոտալիզատորներում։ Սակայն օտարերկրացիները կարող են տարվել ազարտային խաղերով 18 տարեկանից։ Այլ կերպ ասած՝ կորուստները, որոնք կառաջանան «Ազարտային խաղերի մասին» օրինագծում առաջարկվող փոփոխություններից, խորհրդարանականները որոշել են փոխհատուցել օտարերկրացների հաշվին։
Խաղատուն մուտքի արգելք կսահմանվի նաև խաղային կախվածությամբ տառապողների համար։ Առաջարկվում է այդպիսի անձանց ցուցակ կազմել։
Շարքային քաղաքացիների կարծիքով՝ ապագա օրենքի արդյունավետությունը կարելի է համեմատել «մահացածին թրջոցալաթով բուժելու» հետ։