Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը քննարկել են Երուսաղեմի հարցով ԱՄՆ նախագահի որոշումն ու դրա հետևանքները։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Հաղորդվում է, որ առաջնորդները համաձայնել են նրանում, որ միջազգային հանրությունը պետք է ջանքեր ներդնի Մերձավոր Արևելքի հակամարտության խաղաղ կարգավորման համար։
Քաղաքական գործիչները նաև ընդգծել են, որ ներկայում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է խուսափել ցանկացած առճակատումից, որը կարող է կասկածի տակ դնել խաղաղ գործընթացը տարածաշրջանում։