Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

ԵԱՏՄ-ն ունեզրկում է տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ

Մամուլը վաղուց էր գրում, որ կառավարությունը մտադիր է արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու շահագործումը: Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Կառավարության հիմնավորումն այն է, որ աջ ղեկով մեքենաների շահագործումը տեխնիկապես վտանգավոր է, քանի որ այդ տիպի մեքենաների վարորդները սահմանափակ տեսանելիություն ունեն: Բոլորն իրավացիորեն նշում են, որ կառավարությունը չի ներկայացրել որևէ վիճակագրություն, որը կապացուցեր,որ աջ ղեկով մեքենաները ավելի հաճախ են ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ դառնում: Իսկ ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում կառավարությունը և ինչու են որոշում նման սահմանափակում կիրառել:

2015թ. հունվարի 1-ից Մաքսային միության տարածքում գործում է Մաքսային միության ТР ТС 018/2011 տեխնիկական կանոնակարգը, որով Մաքսային միության տարածքում արգելում է աջ ղեկով մեքենաների շահագործումը: Հենց այդ որոշումից ելնելով է, որ ՄՄ անդամ Ղազախստանը և Բելառուսը արդեն ընդունել են համապատասխան որոշում, իրենց երկրներում արգելելով աջ ղեկով մեքենաների շահագործումը: Հիմա հերթը Հայաստանինն է, և Հայաստանի կառավարությունը պարտադրված է ընդունել համապատասխան որոշում:

Բայց Հայաստանի կառավարությունը չի հայտարարում, որ աջ ղեկով մեքենաների հետ կապված արգելքը բխում է Մաքսային միությունից, և ԵԱՏՄ-ի պահանջն է, այլ այդ որոշման ամբողջ բացասական բեռը վերցնում է իր վրա: Հայաստանի կառավարությունը լավ գիտի, որ հայ հասարակությունը առանց այն էլ բացասաբար է վերաբերվում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, հասկանալով, որ այն կործանարար է ինչպես Հայաստանի համար ընդհանրապես, այնպես էլ նրա գրեթե յուրաքանչյուր քաղաքացու համար:

Հայաստանում 30 հազարից ավելի աջ ղեկով մեքենա կա, և մի այդքան էլ սեփականատեր: Այս որոշմամբ, այդ մարդկանց ունեցվածքը մի քանի անգամ արժեզրկվում է, որովհետև եթե այդ մեքենաների վաճառքը արգելվում է, նշանակում է՝ դրանք դառնում են գրեթե անպետք, իսկ եթե արգելվի նաև շահագործումը, ապա կստացվի, որ կառավարությունը իր մի որոշմամբ խլում է մարդու սեփականությունը, առանց այն փոխհատուցելու: Եթե կառավարությունը հայտարարի, որ դա ԵԱՏՄ պահանջ է, ապա Հայաստանի՝ ավելի մեծ թվով քաղաքացիների մոտ այդ միությունից դուրս գալու ցանկություն կառաջանա: Եվ այդ ցանկությունը քաղաքական, կամ քաղաքակրթական չէ, այլ զուտ անձնական շահերի գիտակցումից բխող. ԵԱՏՄ-ն մեզ պարտադրում է որոշումներ, որոնք հակասում են մեր անձնական շահերին: Եթե վաղը ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե կազմակերպվի, ապա միայն այս արգելքը բավարար կլինի, որ առնվազն 100 հազար մարդ կողմ քվեարկի այդ նախաձեռնությանը:

Այդ տեխնիկական կանոնագիրը, ինչպես և ԵԱՏՄ-ն, ընդհանրապես ստեղծված է Ռուսաստանի տնտեսական և քաղաքական շահերի սպասարկման համար: Ռուսաստանը ունի սեփական ավտոարտադրություն: Բայց Ռուսաստանի արտադրած մեքենաները մրցունակ չեն ճապոնական մեքենաների հետ, եթե անգամ դրանք 10-15 տարեկան են: Դրա համար Ռուսաստանը արգելող օրենքներ է ընդունում, որպեսզի սահմանափակի օտարերկրյա մեքենաների ներմուծումը: Աջ ղեկով մեքենաների շահագործման արգելքը ընդամենը դրանցից մեկն է: 2020թ հունվարի 1-ից էականորեն բարձրանալու են մաքսատուրքերը բոլոր ներմուծվող մեքենաների համար, այնպես որ, դրսից մեքենա ներմուծելը դառնա անիմաստ:

Մի հետաքրքիր դետալ ևս. Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ երկրներին պարտադրելով իրենց տարածքում արգելել աջ ղեկով մեքենաների շահագործումը, իր քաղաքացիների համար նման արգելք չի սահմանում: Ռուսաստանում արգելված է միայն աջ ղեկով միկրոավտոբուսների և ավտոբուսների շահագործումը, իսկ մինչև 8 տեղ ունեցող մարդատար մեքենաների շահագործման արգելք չկա: Ռուսները գիտեն, որ դա իրենց երկրում սոցիալական բունտ կառաջացնի, քանի որ ամբողջ Հեռավոր Արևելքը շահագործում է աջ ղեկով մեքենաներ: Բայց այն ինչ կարելի է ռուսներին, չի կարելի մյուսներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում