Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Խաղաղություն՝ ուժի շնորհիվ. Թրամփը ձեռնոց է նետում մրցակիցներին և սպառնում «իզգոյներին»

Երկուշաբթի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը, որի հիմնական թեմաներն են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Մերձավոր Արևելքը: Ռուսաստանն ու Չինաստանը հռչակվում են «ռևիզիոնիստական գերտերություններ» և գլխավոր մրցակիցներ, իսկ Իրանն ու ԿԺԴՀ-ն՝ «իզգոյ-պետություններ»:

Թրամփն իր ելույթում նշել է, որ Մոսկվան ու Պեկինը մարտահրավեր են նետում ամերիկյան արժեքներին, ազդեցությանը, հարստությանը: Ազգային անվտանգության ռազմավարությունն իր մեջ ներառում է չորս ազգային առաջնահերթություն՝ ամերիկացիների պաշտպանություն ու բարեկեցության ավելացում, խաղաղության պաշտպանություն՝ ուժի միջոցով, և ամերիկյան գլոբալ ազդեցության մեծացում:

Նախագահ Թրամփի հրապարակած փաստաթղթում նշված է, որ ԱՄՆ-ը բախվում է երեք հիմնական մարտահրավերների՝ Չինաստանի և Ռուսաստանի ռևիզիոնիստական ձգտումներին, Իրանի և Հյուսիսային Կորեայի իզգոյ-պետություններին և, իհարկե, գլոբալ ահաբեկչությանը:

Ուշագրավ է Վաշինգտոնի այն դիտարկումը, որ Ռուսաստանն ու Չինաստանը մեծացնում են իրենց ռազմական պոտենցիալը՝ նոր աշխարհակարգ կառուցելու նպատակով: Ազգային անվտանգության ռազմավարության տեսանկյունից Ռուսաստանի միջուկային սպառազինությունը համարվում է ամենագործուն սպառնալիքն ԱՄՆ-ի համար: Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է մեծացնել իր ռազմական պոտենցիալը՝ սպառնալիքի հիմնական աղբյուր մնալով իր հարևանների համար: Վաշինգտոնում նշում են, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում Սառը պատերազմի տրամաբանությանը և ագրեսիվ ինֆորմացիոն քաղաքականության միջոցով փորձում է խարխլել արևմտյան դեմոկրատիայի հիմքերը: ԱՄՆ ազգային անվտանգության նոր դոկտրինում հատուկ ընդգծված է Մոսկվայի ապակայունացնող դերը եվրասիական տարածաշրջանում՝ նոր ռիսկերի առաջացման վտանգով:

Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը վարում են անարդար տնտեսական քաղաքականություն՝ ԱՄՆ-ին համապատասխանաբար եվրասիական տարածքից, Կենտրոնական Ասիայից ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից դուրս մղելու համար: Վաշինգտոնում հաստատակամ են Մոսկվայի ու Պեկինի այդ քաղաքականությանը հակադրվելու հարցում: ԱՄՆ-ը մտադիր է ուժեղացել ՆԱՏՕ-ի «արևելյան ճակատի» պաշտպանությունը, այլ խոսքով՝ իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմանների մոտ:

Ուշագրավ է, որ մեր հարևան Իրանը ԱՄՆ ազգային անվտանգության դոկտրինում հիշատակվում է բացառապես Հյուսիսային Կորեայի հետ նույն համատեքստում և համարվում է միջազգային ահաբեկչության հիմնական հովանավորը: Վաշինգտոնը մտադիր է Թեհրանին ու Փխենյանին զսպել հակահրթիռային պաշտպանության բազմաշերտ համակարգի զարգացման շնորհիվ:

«Խաղաղություն՝ ուժի միջոցով» սկզբունքը, որն ընկած է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության հիմքում, ԱՄՆ հեղինակավոր նախագահ Ռոնալդ Ռեյգանի քաղաքականությունը վերակենդանացնելու փորձ է, ինչն առաջիկայում ենթադրում է դիմակայության մեծացում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նաև մեր տարածաշրջանում ու եվրասիական տարածքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում