Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ՆԱՏՕ-ի պատասխանը Հայաստանի հետևողական մասնակցությանը

Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթը նախօրեին ավարտվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերի Հայաստան կատարած այցով, որի ընթացքում ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպել է Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի այցը ինքնին նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար, և հատկապես ուշագրավ է, որ գործնականում առաջին անգամ է ՆԱՏՕ-ի հայաստանյան շաբաթը նշանավորվում այդպիսի բարձր մակարդակի այցով: Կարո՞ղ է արդյոք դա էլ իր հերթին նշանավորել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների նոր մակարդակ կամ հարթություն:

Համենայնդեպս, Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթի ընթացքում արվել է ուշագրավ մի հայտարարություն: Հայաստանում ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետը հայտարարել է, որ երկկողմ բանակցություններ են ընթանում դաշինքի անդամ երկրների հետ ռազմատեխնիկական գործակցության ուղղությամբ: Իսկ սա իսկապես հարաբերության նոր հարթություն է: Միաժամանակ կասկածից վեր է, որ ռազմատեխնիկական այդ գործակցությունը Երևանը չէր իրականացնի Ռուսաստանից, այսպես ասած, գաղտնի, ինչը նշանակում է, որ կան հստակ մեսիջներ, որ Մոսկվան չի լինի այդ գործակցությանը խոչընդոտ:

Ինչ է ենթադրում ռազմատեխնիկական հեռանկարը, ինչ ուղղությամբ գործակցություն՝ մանրամասներ առայժմ հայտնի չեն, միանգամայն հասկանալի պատճառներով, քանի դեռ չկան հստակ պայմանավորվածություններ: Սակայն այստեղ ակնհայտ է, իհարկե, արձանագրումը, որ ռազմատեխնիկական գործակցությունը հարաբերության մի մակարդակ է, որը ենթադրում է արդեն անմիջական պաշտպանական կոոպերացիա: Այդ իմաստով, Հայաստանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը արել է ուշագրավ մի հայտարարություն պետհամալսարանում ուսանողների հետ հանդիպմանը:

«Հայաստանը մեր միակ գործընկեր երկիրն է, որը հետևողականորեն ապահովում է իր խաղաղապահների ներկայությունը Կոսովոյում և Աֆղանստանում, մենք շատ բարձր ենք գնահատում այդ մասնակցությունը»,- հայտարարել է Ռոուզ Գյոթեմյուլլերը:

Պատերազմի մեջ գտնվող Հայաստանը, որի համար հույժ կարևոր է ռեսուրսների մոբիլիզացիայի և կենտրոնացման բարձր մակարդակը, ըստ այդմ՝ պաշտպանական ամենափոքր ռեսուրսն անգամ, այդուհանդերձ հետևողականորեն իր մասնակցությունն է ունեցել միջազգային անվտանգության պաշտպանությանը: Ու թեև այդ մասնակցությունը ՆԱՏՕ-ի ամբողջական մասշտաբի համեմատ պարզապես խորհրդանշական է, այդուհանդերձ զուտ քաղաքական իմաստով այն թերևս արժանանում է գնահատականի, և այդ իմաստով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար տեղակալի Հայաստանում արած հայտարարությունը դրա վկայությունն է:

Այդ տեսանկյունից էլ թերևս Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության մեջ նոր՝ ռազմատեխնիկական գործակցության բաղադրիչի շուրջ քննարկումները թերևս ՆԱՏՕ-ի այդ գնահատականի առարկայացումն են, երբ դաշինքի առաքելություններին և պաշտպանական խնդիրներին Հայաստանի հետևողական մասնակցությունը բերում է իրավիճակի, երբ Հայաստանի պաշտպանական խնդիրներին էլ իր անմիջական որոշակի մասնակցությունն է ճշգրտում և նախապատրաստում ՆԱՏՕ-ն: Իսկ դա իսկապես նոր իրավիճակ է տարածաշրջանի մասշտաբով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում