Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

88-ի շարժում-30. Նոյեմբերի 24-ի պատմական որոշումը

Բացարձակապես հիմնազուրկ ու նույնիսկ հակագիտական է այն պնդումը, թե իբր Հայաստանն անկախությունը նվաճել է մեխանիկորեն` ԽՍՀՄ փլուզման հետևանքով: 88-ի համազգային շարժումն ուներ նաև հստակ հակակայսերական բնույթ և «չարիքի կայսրությունը» կործանող կարևոր գործոններից մեկն էր:

1988-ի մայիսից` շարժման օրակարգում սովետական Հայաստանի սուվերենության պահանջն առանցքային է եղել: Արդեն 1988-ի նոյեմբերի 24-ին, «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ և ժողովրդի հուժկու ճնշման ներքո, գումարվել է Հայաստանի Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան և որոշվել, որ այսուհետ Հայաստանում կգործեն ԽՍՀՄ միայն այն օրենքները, որոնք կարժանանան հանրապետության ԳԽ հավանությանը: Մոսկվան հակասահմանադրական և ապօրինի է համարել այդ նստաշրջանի որոշումները: Նույն գիշերը Երևանում մտցվել է արտակարգ դրություն: Արգելվել են հանրահավաքները, ցույցերը և գործադուլները: Ձերբակալվել են Շարժման ղեկավարներից մի քանիսը: Համազգային շարժումը չի թուլացել անգամ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո, երբ ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները:

1989-ի փետրվարին, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների ընտրությունների ժամանակ, Հայաստանի բնակչության մեծ մասը միութենական խորհրդարանի պատգամավորների թեկնածու է առաջադրել «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված անդամներին, սակայն նրանցից ոչ մեկը չի գրանցվել: Ի պատասխան դրա, հանրապետության բնակչության մեծ մասը բոյկոտել է պարետային ժամի պայմաններում անցկացվող ընտրությունները և շարունակել իր պայքարը «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատման համար:

Կոմիտեի անդամներն ազատ արձակվեցին 1989թ-ի ապրիլ-մայիս ամիսներին ու արդեն ակնհայտ էր, որ հաջորդ տարվա Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀՇ-ի հաղթանակը գրեթե կանխորոշված է: Թերևս դա էր պատճառը, որ Մոսկվան 1990-ի հունվարին Երասխավանում սադրեց հայ-ադրբեջանական զինված բախում, որի ժամանակ զոհվեցին շարժման երեք նվիրյալներ, այդ թվում` ազգային հերոս Մովսես Գորգիսյանը:

Սակայն այս ամենը չկասեցրեց հուժկու համազգային շարժումը, ինչի արդյունքում 1990թ-ի օգոստոսի 4-ին ԳԽ նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Կոմունիստական իշխանության տապալումից օրեր անց` օգոստոսի 23-ին ընդունվեց Անկախության հռչակագիրը. տրվեց անկախության գործընթացի մեկնարկը:

Հայաստանի հետկոմունիստական իշխանությունն ընտրել էր ԽՍՀՄ կազմից դուրս գալու միանգամայն լեգալ ճանապարհ` լրիվ համահունչ միութենական օրենսդրությանը: 1991թ-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն նշանակվեց տարվա սկզբին, երբ դեռ Գորբաչովը ԽՍՀՄ-ը նորացնելու փորձ էր կատարում, անկախության հանրաքվեն տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին, երբ ԽՍՀՄ-ը դեռ գոյություն ուներ:

Հայ ժողովուրդն իր անկախությունը նվաճել է համազգային շարժման տարիներին, ղարաբաղյան պատերազմում: Հավերժ փառք ու պատիվ ազատության մարտիկներին, վասն հայրենյաց նահատակվածներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում