Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Սերժ Սարգսյանը պատրաստվում է այլ ապրիլի

2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության, իսկ հետո վարչապետի պաշտոնը ստանձնելու հնարավոր հեռանկարի խնդրում մի բան ակնհայտ է, որ չկա այսպես ասած սահմանադրական կամ օրենսդրական արգելք: Սահմանադրությունը, օրենքը Սերժ Սարգսյանին չեն արգելում նախագահի պաշտոնում երկու ժամկետից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Ըստ այդմ առաջանում է հարց, թե ինչն է այդօրինակ հնարավոր զարգացման դեպքում խնդիրը՝ զուտ անձնական անընդունելիությո՞ւնը, թե՞ կան այլ գործոններ ու հանգամանքներ, որոնք խնդիր են առաջացնում Սարգսյանի վարչապետական հեռանկարի պարագայում:

Իրավիճակը իսկապես բազմիմաստ է, հատկապես, երբ նկատի ենք առնում այն, որ անցում է կատարվում խորհրդարանական կառավարման մոդելի և այդ իմաստով առաջնային մանդատը իշխող կուսակցությանն է, ոչ թե կոնկրետ պաշտոնատար անձի: Հետևաբար առաջանում է նաև մյուս հարցը՝ վարչապետը քաղաքական իշխանության նշանակովի ներկայացուցիչ է և մեծ հաշվով ենթակա է խորհրդարանական մեծամասնությանը, ըստ այդմ առկա է նաև հարցը զուտ քաղաքական իմաստով՝ ավելի կարևոր է այն, թե ով է վարչապե՞տը, թե՞ ով է ՀՀԿ, այսինքն՝ իշխող մեծամասնության առաջնորդը: Որովհետև, դիցուկ պատկերացնենք իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը չի դառնում վարչապետ, այդ պաշտոնը զբաղեցնում է որևէ այլ անձ՝ կամ ներկայիս վարչապետը, կամ նշանակվում է մեկ այլ գործիչ, բայց Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, ասել է թե ՀՀԿ մեծամասնության նախագահը:

Խորհրդարանական մեծամասնությանը հաշվետու վարչապետը գործնականում պետք է գնա այն ուղղությամբ, որը կարժանանա այդ մեծամասնության հավանությանը: Մի կողմից թվում է, որ դե յուրե իշխանություն ունեցող վարչապետը կարող է ժամանակի ընթացքում չեզոքացնել դե ֆակտո իշխանություն ունեցող Սերժ Սարգսյանի ազդեցությունը, և ըստ այդմ էլ կարևոր է դառնում, որ Սերժ Սարգսյանը չմնա դե յուրե իշխանության: Այդ հանգամանքը անկասկած ունի նշանակություն, սակայն այստեղ կա թերևս մի նուրբ հարց: Այդ ընկալումը՝ դե յուրե իշխանության ազդեցության մասով, գործնականում գալիս է նախագահական կամ կիսանախագահական մոդելից, երբ գործող նախագահը փաստացի առավել ազդեցիկ մանդատի և իշխանության տեր է: Հետևաբար, այդ հարաբերակցությունը առանցքային է դարձնում դե յուրե իշխանության լծակ տիրապետելու հանգամանքը:

Ներկայիս մոդելում առաջնային դե յուրե մանդատը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը, այսինքն՝ դրանից բարձր չկա իշխանական մանդատ, իսկ առավելագույնը կարող է լինել անվտանգության խորհրդի մանդատը, որն էլ բազմաբևեռ կառույց է, այսինքն՝ որոշումների կայացման կոլեգիալ մարմին: Այլ կերպ ասած՝ որքան էլ ժամանակի ընթացքում իշխանության հարաբերությունների իներցիոն, հոգեբանական ընկալումը բերելու է Առաջին դեմքի գերակայության ընկալման՝ ինչն էլ աստիճանաբար կարող է Սերժ Սարգսյանի, այսպես ասած, ճանաչումը փոխարինել ի դեմս նոր վարչապետի Առաջին դեմքի դե ֆակտո ճանաչման, նույնքան էլ ժամանակի ընթացքում առկա է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների մոտ սեփական կարգավիճակի առաջնայնության, առաջնային մանդատի տեր լինելու հանգամանքի ընկալումը ժամանակի ընթացքում: Իսկ դա կբերի վարչապետ-պատգամավոր հարաբերության ընկալման փոփոխության, իշխանության վրա դրանից բխող ազդեցությամբ, հետևաբար նաև այդ ազդեցության ներհամակարգային տարածմամբ:

Ըստ այդմ, պնդումը, որ դե յուրե իշխանությունը ժամանակի ընթացքում բերելու է ՀՀԿ նախագահի պաշտոնում դե ֆակտո իշխանության անվերապահ չեզոքացման, ամենևին միարժեք չէ և իրավիճակը ամենևին պարզունակ չէ: Անկասկած, առաջնային մանդատի գիտակցումը փոփոխություն է բերելու ոչ միայն վարչապետ-պատգամավոր, այլ նաև կուսակցապետ-պատգամավոր հարաբերությունների համակարգում, սակայն աներկբա է, որ իրավիճակը Հայաստանի իշխող համակարգում մտնում է լիովին այլ, բոլորովին նոր տրամաբանության շրջանակ, որը բերելու է հոգեբանության և ներքին հարաբերությունների կառուցվածքի էական փոփոխությունների:

Այդ տեսանկյունից, որքան էլ առերևույթ առկա է համոզում, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը նախապատրաստում է իր վարչապետությանը՝ իսկ այդ հեռանկարը, անկասկած, ոչ միայն բացառելի չէ, այլ նաև քիչ հավանական չէ, այդուհանդերձ խորքային առումով իրավիճակը զարգանում է մի տրամաբանությամբ, որը հիմք է տալիս այլ եզրակացության. Սարգսյանն ավելի շուտ համակարգը նախապատրաստում է իր դե յուրե իշխանություն չլինելուն: Դա նշանակում է, որ բուն իշխանության խնդրում հնարավոր դասավորություններն ու զարգացումները հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել կամ դիտարկել հին համակարգի տրամաբանության շրջանակում: Այդ շրջանակում դիտարկումները կարող են ունենալ կարճաժամկետ ճշգրտություն կամ հաջողություն: Երկարաժամկետ առումով Հայաստանի իշխող համակարգը մտնում է բոլորովին նոր կառուցվածքային և տրամաբանական փուլ, որի առաջնային ազդեցության նշանները իրականում զգացնել են տալու ոչ թե 2018-ի ապրիլից հետո, այլ 2022-ի ապրիլից առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում