Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Սերժ Սարգսյանը կտրվել է իրականությունից, զահլա չունի մեր ելույթները լսել. Արամ Զ. Սարգսյան

«Ելք» դաշինքի հիմնական ուղղությունը երկրում տեղի ունեցող բոլոր քաղաքական գործընթացներին մասնակցելն է. այդ մասնակցելն էլ ինքնանպատակ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Արտակ Զեյնալյանին՝ նախագահի պաշտոնում առաջադրելու իրենց որոշմանը, ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը։

Սարգսյանը հավելում է. «Մենք ուզում ենք ցույց տալ, որ գոյություն ունի իշխանական համակարգ, որը փոփոխության ենթակա է, ու այդ համակարգին կից կա նաև ընդդիմադիր համակարգ, որը թե՛ աշխարհաքաղաքական առումով, թե՛ մոտեցումներով, թե՛ կադրերով խիստ տարբերվում է իշխանական համակարգից։ «Ելք» դաշինքում կան մարդիկ, որոնք անցած ուղի ունեն, իրենց հայրենասիրությունն ապացուցել են, անբասիր կենսագրություն ունեն ու կարող են ստանձնել լուրջ պաշտոններ ու երկիրն առաջ տանել»։

Ինչ վերաբերում է այս հարցի շուրջ «Ծառուկյան» դաշինքի հետ հնարավոր քննարկումներին, մեր զրուցակիցն ասաց՝ գրավոր թուղթ են ուղարկել՝ առ այն, որ թեկնածու են առաջադրել ու ցանկություն ունեն ընդհանուր եզրեր գտնել. «Մենք մեր թեկնածուն առաջադրել ենք, մնացածը ժամանակը ցույց կտա։ Եթե «Ծառուկյան» դաշինքը նպատակահարմար գտնի աջակցել մեր թեկնածուին՝ կաջակցի, եթե ոչ՝ չի աջակցի, իր թեկնածուին կառաջարկի»։

Այս հարցի շուրջ օրեր շարունակ «Ելք» դաշինքին մի շարք քննադատություններ ուղղվեցին, մասնավորապես՝ ինչո՞ւ հանկարծ «Ելք»-ը որոշեց համագործակցել իշխանական համարվող «Ծառուկյան» դաշինքի հետ. «Խնդիրը համագործակցությունը չէ։ Ես լսել եմ նաև՝ համեմատում են, որ քննադատում էինք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ… այն ժամանակ ուրիշ խնդիր էր՝ Ծառուկյանին ասում էին՝ արի դու ընդդիմադիր դարձի, միասին կփոխենք Սերժ Սարգսյանին, ներքին առումով էլ ասում էին՝ Սերժ Սարգսյանին հենց փոխենք, հետո էլ Գագիկ Ծառուկյանին կփոխենք։ Բայց մենք նման բան չենք ասում, ասում ենք՝ այլընտրանքային թեկնածու ենք առաջադրել, եթե աջակցեք՝ մեր այդ թեկնածուն կարող է գործունեություն ծավալել։ Կհամաձայնեն՝ շատ լավ, ոչ՝ կառաջարկեն իրենց մոտեցումները, մենք կնայենք»,- ասաց Արամ Զ. Սարգսյանը։

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին և ընդգծեց՝ իր առաջին տպավորությունն այն է, որ Ս. Սարգսյանը զահլա չունի իրենց հարցազրույցներն ու ելույթները լսել, ամբողջությամբ կտրվել է իրականությունից. «Երբ մարդը սովորում է միայն իրեն հաճո տեսակետները լսել՝ լճանում է։ Հակառակ դեպքում՝ Սերժ Սարգսյանը չէր ասի, որ ԵԱՏՄ-ի հետ կապված ընդդիմությունը որևէ այլընտրանքային մոտեցում առաջ չի քաշում։ Միայն այն, որ այդ համակարգն ունի իր ավանդույթները՝ այնտեղ ղեկավարները չեն փոխվում ու դա տեղափոխվում է նաև Հայաստան՝ դա արդեն լուրջ արգումենտ է։ Ինչ վերաբերում է նրա այն կարծիքին, որ Կարեն Կարապետյանը լավ մարդ է, ասեմ, որ ինձ համար էլ է լավ մարդ, լավ ընտանիքի հայր, բայց ես իրեն որպես մարդ չեն գնահատում։ Խնդիրն իր մարդ լինելու մեջ չէ։ Խնդիրն իր վարչապետ եղած ընթացքում գրանցած արդյունքների մեջ է։ Ինքն ասաց, որ Կարեն Կարապետյանն առողջ ցանկություն է հայտնում, պետք է ասեմ, որ 2014-ին Սերժ Սարգսյանն էլ անառողջ կամ սխալ էր համարում երրորդ ժամկետ իշխանության գնալը։ Այսօր իր գործընկերները՝ Գալուստ Սահակյանն ու մնացածը առողջ են համարում։ Այսինքն՝ ընդունենք, որ ՀՀԿ-ում առողջության հետ կապված հակասություննե՞ր կան»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում