«Հնարավոր չէ սովետական մոսկվիչի շարժիչով մեր բեռնաթափում ունենալով կոռուպցիա, վատ կառավարում, բազում պրոբլեմներ, տնտեսական օլիգոպոլիաներ, և շարժվել առաջ»: Այսօր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Երևանում կազմակերպած քննարկման ժամանակ անդրադառնալով նոյեմբերին ՀՀ-ի և ԵՄ-ի միջեւ ստորագրված Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրին, ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարիա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ ՀՀ իշխանությունների «իմիտացիաների» ժամանակը սպառված է. «Կամ իսկապես գնալու ենք խորքային փոփոխությունների ճանապարհով, կամ երկիրը կդատապարտվի փակուղու՝ գրեթե բոլոր ոլորտներում»: