«Ես քիչ առաջ տեղեկացա ուսանողների դասադուլի մասին։ Դա ծայրահեղ քայլ է և ես հորդորում եմ նրանց դադարեցնել հացադուլը»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդարադառնալով ԵՊՀ լսարաններից մեկում տարեկետման իրավունքի սահմանափակման հետ կապված դադադուլին , ասաց ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը։
Նա նշեց, որ ուսանողների ձայնը միշտ լսելիէ եղել, նախարարությունը իրենց ընդառաջ է գնացել, մասնակից է դարձրել քննարկումներին, որի ժամանակ նրանք հնարավորություն են ունեցել հայտնելու իրենց դիրքորոշումը։
Վահրամ Մկրտչյանը նշեց, որ թեև օրենքը մշակվել է, սակայն ենթաօրենսդրական ակտերը դեռևս պետք է մշակվեն, և նույն ուսանողները կարող են նաև այդ քննարկումների ժամանակ հայտնել իրենց դիրքորոշումը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում