Այսօր ԵՊՀ-ում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները «Տարկետում լինելու ա» և «ՊՆ Կրթության և գիտության գործակալություն» գրառումներով թռուցիկներ փակցրեցին ամբիոնին, որտեղից ելույթ էր ունենում կրթության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը։
Վերջինս մեծ արագությամբ պոկեց «ՊՆ Կրթության և գիտության գործակալություն» գրությամբ թռուցիկը, պատռեց և շարունակեց քննարկումը։
Ակցիայի մասնակից, ուսանող Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում հեգնելով ասաց, որ այդ ակցիայի պատվերը Սորոս հիմնադրամից են ստացել, որը դա իրականացնելու համար իրեն երկու թղթի գումար է տվել և դա տպագրելու համար գումար։
Առավել մանրամասն՝ տեսանյութում