Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Հացադուլ առանց պահանջի կամ՝ պայքար դատարկ փողոցում

Բանակցությունները պտուղ չտվեցին և անիմաստ էին այնքանով, որ մենք հասկացանք՝ քննարկումները արդյունք չեն տալիս՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այդ իսկ պատճառով իրենք կրկին դիմել են հացադուլի, և այժմ իրենց պահանջն ուղղված է պաշտպանության նախարարությանը և կոնկրետ Վիգեն Սարգսյանին:

Ուսանողական շարժման շուրջ իրապես տխուր և անհեռանկար վիճակ է ստեղծվել, ինչի դրսևորումն այսօրվա հացադուլն է՝ առանց ձևակերպված պահանջների: Դեպքերի նման ընթացքը նույնիսկ կանխատեսելի էր, որովհետև շարժման ղեկավարները փողոցի աջակցությունը փոխեցին իշխանության ներկայացուցիչների հետ անբովանդակ զրույցներով, որոնք միայն իրենք են բանակցություն կոչում: Տեղի ունեցածն ավելի շատ նման էր լիկբեզի, երբ կառավարության անդամներն ուսանողներին երկար-բարակ բացատրում էին, թե ինչքան կարևոր է երկրի պաշտպանությունը: Իշխանության ներկայացուցիչներն ակնհայտորեն ժամանակ էին շահում մինչև Սերժ Սարգսյանը ստորագրի «Զինապարտության մասին» օրենքը, ինչից հետո ուսանողների հետ անգամ իմիտացիոն քննարկումները դարձան անիմաստ: Փոխարենը ուսանողական շարժումը կորցրեց փողոցի աջակցությունը ու շարժմանը նոր բովանդակություն հաղորդելու հնարավորությունը:

Այսօրվա հացադուլը ոչ թե պայքարի նոր փուլի մեկնարկ է, այլ հարկադրված, ըստ էության՝ փակուղային քայլ: Հացադուլը պայքարի ծայրահեղ դրսևորում է, իսկ այս դեպքում սխալ է ընտրված նույնիսկ ժամանակը, որովհետև նախաամանորյան շրջանում, երբ կիսամյակային քննություններ են, ակնհայտ է՝ շարժման ծավալում չի լինելու նույնիսկ անցած ամսվա մակարդակում:

Մյուս կողմից՝ նման ծայրահեղ քայլը համարժեք կլիներ, եթե ուսանողները հնչեցնեին կառավարության, առնվազն վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության և կրթության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևոն Մկրտչյանի հրաժարականի պահանջներ, ձևակերպեին բուհական ինքնավարության մեծացման և կոռուպցիոն համակարգի վերացման օրակարգ: Սակայն նման պահանջներ չեն հնչում, ինչը ոչ միայն ինքնանպատակ է դարձնում հացադուլը, այլ նաև փակում է հետտոնական շրջանում նոր ուսանողական շարժում գեներացնելու հնարավորությունը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում