Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Դեսպանների օգնության կոչը հասարակությանը

Բարեփոխումների թիվ մեկ թշնամին մարդկանց ապատիան է, ոչ մի պետություն չի կարող բարեփոխումներ իրականացնել, եթե չունենա մարդկանց էներգիան: Այդ միտքը այսօր Երևանում արտահայտել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ գործնականում խոսելով այն մասին, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ներկայիս՝ իրականացման փուլում ահռելի է քաղհասարակության դերը: ԵՄ դեսպանը գործնականում կոչ է արել հասարակությանը աջակցել բարեփոխումների իրականացմանը կամ պայմանագրի իրականացմանը: Ընդ որում, կոչն այստեղ վերաբերում է ոչ թե իշխանությանը աջակցելուն, այլ պայմանագրի մյուս կողմին՝ Եվրամիությանը: Թեև, իհարկե, այստեղ անկասկած կա նաև իշխանությանն անուղղակի աջակցության խնդիր:

Խոշոր հաշվով Եվրամիության դեսպանը կոչ է անում դուրս գալ իրականության, այսպես ասած, ավանդական ընկալումներից, որն առնչվում է իշխանության հետ հարաբերությանը, իշխանության բարեփոխումների պատրաստակամության հանրային գնահատականին կամ ընդունված քաղաքական գնահատականին: Փաստացի Եվրամիության դեսպանը բարեփոխումներին չաջակցող է որակում Հայաստանում ընդդիմադիր դաշտը, որովհետև այդ դաշտը, գործնականում հանրային ապատիա խորացնելուց բացի, չի անում գործնական ոչինչ:

Այդ հանգամանքը բավական ակնառու զգացվեց նաև Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասով: Ընդդիմադիր դաշտն այս հարցում իրեն պահեց այնպես, կարծես ստորագրվել էր ոչ թե Հայաստան-ԵՄ, այլ իշխանություն-ԵՄ պայմանագիր: Այն, ինչ պետք է աներ ընդդիմությունը, հանրությանը համոզելով և հավաստիացնելով, որ դա մեր, այսինքն՝ Հայաստանի, հասարակության պայմանագիրն է, հետևաբար մեր ձեռք բերած հնարավորությունը, իրականում անում է Եվրամիության դեսպանը:

Այն, որ պայմանագիրը հնարավորություն է նաև իշխանության համար, անկասկած է: Անկասկած է, որ իշխանության բուն շարժառիթը ԵՄ հետ հարաբերությունը հօգուտ կոնյունկտուրային քաղաքական խնդիրների լուծումն է, բայց տվյալ պարագայում հարցն այն է, որ այդ շարժառիթով հանդերձ՝ իշխանությունը գնացել է մի քայլի, որով կամա թե ակամա մեծ հնարավորություն ու հեռանկար է բացել նաև հանրային, քաղաքացիական-քաղաքական գործունեության նոր մոդելների և մեթոդաբանության համար: Եվ ըստ այդմ՝ խնդիրն այստեղ այն է, թե հասարակությունն ու ընդդիմությունն ինչպես են այն օգտագործելու:

Ամբողջ խնդիրը թերևս այն է, թե կարո՞ղ է արդյոք հանրությունը դուրս գալ իրականությունը զուտ իշխանության հանդեպ իր վերաբերմունքի պրիզմայով չափելուց, ապրիորի եզրակացնելով, որ այն, ինչ փոքր-ինչ կարող է պարունակել հանդուրժողություն և, այսպես ասած, սահմանակցում իշխանության շահին, աներկբայորեն մերժելի է և դատապարտելի: Հանրային առավել իռացիոնալ մոտեցում թերևս դժվար է պատկերացնել, հատկապես ունենալով այդ մոտեցման վերջին տարիների անարդյունավետության դրսևորումների շքերթը:

Եվրամիության դեսպանը գործնականում կոչ է անում դուրս գալ այդ շքերթից և ձեռնամուխ լինել աշխատանքային երթի, որը պետք է ձևավորվի նոյեմբերի 24-ից հետո ստեղծված նոր իրականությանը համարժեք: Ընդ որում, հասարակություն-իշխանություն կամրջային մոդելավորման մասին խոսել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ այդպիսով վկայելով, որ խնդիրը իսկապես նոր իրականության ադապտացումն է Հայաստանի քաղաքացիական, հանրային դաշտում, և այստեղ գործ ունենք արևմտյան նոր ռազմավարության հետ:

Ստեղծվել է իրապես ուշագրավ վիճակ, երբ այդ ռազմավարությունը գործնականում ընդունելության է արժանացել թե՛ իշխանության, թե՛ անգամ «հավերժական մրցակցի»՝ Ռուսաստանի իշխանության մոտ, նվազագույնը ներկայիս ժամանակահատվածում: Տվյալ պարագայում խնդիրը հենց այն է, թե որքանով կկարողանա այդ ժամանակահատվածը երկարաձգել Հայաստանի հանրությունը՝ դառնալով այդ ռազմավարության կայուն գործընկեր, ինչի կոչն են փաստացի անում ԵՄ ու ԱՄՆ դեսպանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում