Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Ռուսաստանը ո՛չ Ադրբեջանին է վախեցնում, ո՛չ էլ ՀԱՊԿ-ը կաջակցի Հայաստանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

– Պարոն Տեր-Թադևոսյան, ընթանում է ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում, որի շրջանակներում նշվել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ բանակցում է ռազմատեխնիկական գործակցության շուրջ, ինչը ենթադրում է ոչ միայն սպառազինության ձեռքբերում, այլև ռազմաարդյունաբերական համատեղ նախագծեր ու նախաձեռնություններ: Ինչպե՞ս եք գնահատում:

– Մենք վաղուց ենք աշխատում ՆԱՏՕ-ի հետ, Աֆղանստան ենք ուղարկում հայ խաղաղապահների, մեր սպաները սովորում են ՆԱՏՕ-ի բարձրագույն համալսարաններում, և այդ համագործակցությունը մեզ համար ոչ մի վատ նշանակություն չի կարող ունենալ: Ռուսաստանի հետ նույնպես համագործակցում ենք: Հոկտեմբերին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստանում հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ երկրներին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությանը, օգնության անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ հավաքական զորքերը պատրաստ կլինեն աջակցել: Տեսեք՝ նրա այս հայտարարությունն ինչպիսի արձագանք ստացավ Ադրբեջանում: Նրանց թերթերը մեկ ամիս է՝ գրում են, որ Ռուսաստանն իրենց վախեցնում է: Իրականում Ռուսաստանը ո՛չ իրենց է վախեցնում, և ո՛չ էլ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները պատրաստ են աջակցել Հայաստանին: Բայց կաշխատեն, որ հասցնեն այն վիճակին, որ մենք և Ադրբեջանը իրար դեմ զենք չվերցնենք:

– Ինչպե՞ս եք գնահատում ՊՆ-ում վերջին փոփոխությունները, մասնավորապես օրերս ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնիցազատվեց գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը՝ իր աշխատանքում թերանալու պատճառաբանությամբ։ Ի՞նչ է տեղի ունենում:

– Բաղմանյանը զինվորական է, վաստակ ունի, ես եմ իրեն տարել 91 թվականին Ղարաբաղ, Մարտակերտ եմ տարել: Տեսել եմ իր գործողություններն այդ ժամանակ, բայց հետո այնպես ստացվեց, որ նա սպա դարձավ, ապա գեներալի կոչում ստացավ: Եվ նրա մասին ոչ մի բան չեմ կարող ասել, միայն կարող եմ դրական գնահատական տալ, թե ինչպես է 91-ին գործել. նա եղել է լավ զինվորական և լավ է կռվել:

– Նրան աշխատանքի թերացման համար են հեռացրել:

– Չեմ ուզում անդրադառնալ:

– Օրերս նոր սպառազինությունների ցուցադրություն եղավ։ Ի՞նչ նոր սպառազինություններ ունի Հայաստանը: Հայաստանը կարո՞ղ է արդյոք բեկում մտցնել:

– Նշենք, որ 2018-ի ընթացքում պետք է ուժեղացնենք այդ ոլորտը: Պատճառն այն է, որ մենք ունենք տեխնիկա ստեղծող մեր մասնագետները, նրանք սովետական զենք են արտադրել, ունեն փորձ և հիմա մեծացել են, իրենց փորձը փոխանցել ավելի երիտասարդների: Եվ մեր սխալն այն է, որ ժամանակին ուզում էինք այդ տեխնիկան գնեինք, մեր փամփուշտներն ավելի թանկ էին, քան ռուսականը, և սկսեցինք փամփուշտ գնել Ռուսաստանից: Հիմա նորից վերականգնվել է, նորից սկսել ենք արտադրությունը: Տեղի ունեցավ ցուցահանդես, և մենք տեսանք, թե ինչ հնարավորություններ ունենք: Հիմա մերն ավելի լավն է, քան այն, ինչ մենք առնում ենք Ռուսաստանից կամ ուրիշ տեղից: Եվ այդ ոլորտը զարգանում է: Եվ ամենահարուստը մենք մեր գաղափարներով ենք: Եվ փառք Աստծո, Հայաստանում այդ գաղափարները կսկսեն աշխատել:

– Սահմանային իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում:

– Հենց հիմա դիրքեր եմ ուղարկում մի խումբ, որը գլխավորում է կին՝ Մարտիրոսյան Անահիտը, գնում է դիրքեր, զինվորների հետ խոսում: Մենք զինվորներին ոգի ենք տալիս, և եթե ուզում եք իմանալ՝ ես ու դուք խոսում ենք տաք տեղից, և երբ կանգնած լինեինք զինվորների կողքը, ռեալ կարող էինք ասել՝ մեր զինվորները հերոսական տղաներ են: Մեր զինվորների մասին շատ պետք է խոսել և գրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում