Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժ Սարգսյանը խուճապ է առաջացրել

ՏԻՄ կառույցների առաջ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթից և նաև հեռուստատեսությամբ տված ծավալուն հարցազրույցից հետո ՀՀԿ-ում ավելի հաճախ սկսեց շրջանառվել նրա վարչապետության, այսպես ասած, տպավորությունը: Եթե մինչ այդ դրա մասին խոսում էր միայն Գալուստ Սահակյանը, ապա այժմ Հանրապետական կուսակցության կամ խմբակցության ներկայացուցիչների ավելի լայն շրջանակ է սկսել թույլ, զգուշավոր, սակայն կոնկրետ խոսել նրան վարչապետի պաշտոնում տեսնելու մասին: Այդ իրողությունն արդյո՞ք հնարավորություն տալիս է միարժեք եզրակացության, որ Սարգսյանն աստիճանաբար հստակեցնում է իր դիրքորոշումն ու պլանները, և ըստ այդմ՝ ՀՀԿ-ում սկսում են ավելի շատ և հստակ բարձրաձայնել այդ մասին:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ինքը ներկայումս ավելի որոշակի ոչինչ չի ասել, քան, ասենք, մի քանի ամիս առաջ: Նա շարունակում է իր պլանների վերաբերյալ անորոշության նույն իրավիճակի պահպանումը: Ըստ այդմ՝ առաջանում է մեկ այլ բան: Իսկ արդյո՞ք հնարավոր է հակառակը, երբ ՀՀԿ-ին սկսում է անհանգստացնել այդ անորոշությունը և առաջացնել կասկածներ, որ Սերժ Սարգսյանն այդուհանդերձ չի գնալու վարչապետի պաշտոնի, ինչն էլ նշանակում է, որ նա հետնախագահական իր պլաններում կգնա ներիշխանական էական վերադասավորումների:

Խնդիրն այն է, որ իշխող համակարգի, ՀՀԿ-ի կամ դրա շուրջ կառուցված սեգմենտի համար առանցքային հարցն այդտեղ է: Երբ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնից հետո գնում է վարչապետի պաշտոնի, ապա այդ զարգացման մեջ այդ սեգմենտը տեսնում է թերևս ներկայիս ստատուս քվոյի պահպանություն և ընդամենը կոսմետիկ բարեփոխումների քաղաքականության շարունակություն, այսպես ասած՝ տանել բերելու կամ մեկ քայլ առաջ-երկու քայլ հետ տարբերակով առաջնորդվելու, ինչպես եղել է մինչ այժմ: Եթե Սերժ Սարգսյանը հեռանում է դե յուրե իշխանությունից, ապա այստեղ իրավիճակը այլ է, և գրեթե անխուսափելի է դառնում ստատուս քվոյի, ուժերի հարաբերակցության էական փոփոխությունը: Խնդիրն այն չէ, որ Սերժ Սարգսյանը հեռանում է, և որևէ նոր վարչապետ անցնելու է շեշտակի բարեփոխումների:

Բանն այն է, որ դե յուրե իշխանությունը չպահելու դեպքում Սերժ Սարգսյանը դե ֆակտո իշխանությունը պահպանելու համար գրեթե անխուսափելի կանգնելու է արդեն ստատուս քվոյի էական, մասշտաբային և դինամիկ վերանայումների անհրաժեշտության առաջ: Ընդ որում, դրանք կարող են չունենալ առերևույթ մեծ դրսևորումներ, այսինքն՝ լինել զուտ ներհամակարգային և ներխոհանոցային, սակայն այստեղ իհարկե խնդիրը, որ հուզում է իշխող համակարգին, հենց դա է: Ըստ այդմ՝ որքան կարող ենք գործ ունենալ մի իրավիճակի հետ, երբ ՀՀԿ-ականների պնդումները նշանակում են Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկարի որոշակիացում, նույնքան էլ այդ պնդումները կամ ավելի բարձրաձայն արտահայտությունները կարող են ենթադրել հակառակը՝ որոշակի խուճապ, որ Սարգսյանը կարող է գնալ երկրորդ ճանապարհով, ինչը ենթադրելու է ներքին ստատուս քվոյի առավել խորքային փոփոխություն կամ նվազագույնը այդ գործընթացի մեկնարկ:

Ըստ այդմ՝ բացառված չէ, որ Սարգսյանի վարչապետության վերաբերյալ պնդումները գործնականում ճնշում են առաջին հերթին հենց Սարգսյանի վրա՝ ստատուս քվոն պահպանելու տողատակով, քանի որ հակառակ տարբերակում Սերժ Սարգսյանը կմնա դե ֆակտո, և իր դե ֆակտո մնալու համար նա կսկսի հեռացնել շատերին՝ փորձելով դասավորել արդեն նոր իշխանություն, որի լիարժեք ճարտարապետը կլինի, հետևաբար այդ նոր դասավորությունը նրա համար լինելով առավել վերահսկելի՝ կարող է ապահովել դե ֆակտո իշխանության առավել հուսալի և բարձր, իսկ գլխավորը՝ երկարաժամկետ մակարդակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում