Thursday, 18 04 2024
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով

«Հյուսիս-հարավի» փողերով ի՞նչ սոցիալական խիստ լարվածություն կանխելու մասին էր խոսում Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը վերջին օրերին հնչեցրած ելույթներում կամ հարցազրույցներում իրար հետևից շոկային հայտարարություններ կամ բացահայտումներ է անում: Տպավորությունն այնպիսին է, որ նա իր նախագահության վերջին ամիսներին ցանկանում է որոշակի պարզություն մտցնել հանրության հետաքրքրությունը գրաված կամ քննարկման առարկա դարձած հարցերի շուրջ: Օրինակ՝ շաբաթվա վերջին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել էր նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցապատման անհաջող ընթացքին: Ս. Սարգսյանն այս անգամ բացահայտել է այն խնդիրը, թե ինչու է դանդաղում այդ ճանապարհի կառուցապատումը: Հիշեցնենք, որ ծրագիրը թեև մեկնարկել է 2009թ., բայց ճանապարհի՝ Հայաստանում կառուցվելիք 556 կիլոմետրից ընդամենը 31 կմ է կառուցվել:

«Երբ որ ծրագիրը սկսում էին, էդպես չէր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն արդեն շոշափելի երևում էր։ Հիշո՞ւմ եք, մենք այդ ճգնաժամի պատճառով ստիպված էինք պարտքեր վերցնել, պետական պարտքը ավելացնել, ավելի շատ վարկային միջոցներ, որպեսզի կարողանայինք երկրում կայունություն ապահովել, որպեսզի սոցիալական լարվածություններ չլիներ, մենք երկրում կայունությունը գերադասեցինք այդ ճանապարհի արագ կառուցումից։ Ո՞րն էր ճիշտ, ես կարծում եմ՝ էդպես ա։ Ճիշտ էդպես էր, մենք կարող էինք ունենալ, չգիտեմ, ևս 150 կմ կառուցված ճանապարհ, բայց սոցիալական խիստ լարվածություն։ Երկարաժամկետ ծրագրերը, իհարկե, կատարման համար պարտադիր են, բայց նրանք ենթական են որոշակի փոփոխությունների՝ ելնելով կոնկրետ երկրի շահերից»,- ասել է նա:

Իսկապես, 2009թ. սկսված ֆինանսատնտեսական ճգնաժամին ու դրա հետագա ազդեցությանը դիմակայելու համար ՀՀ իշխանությունները մի քանի միլիարդ դոլարի պարտք վերցրեցին: Եթե 2008թ. այն մոտ 1․5 մլրդ դոլար էր, 2009թ. վերջին՝ արդեն 3 մլրդ դոլար, իսկ հիմա՝ մոտ 6 մլրդ դոլար: Այսինքն՝ գործող իշխանությունների օրոք այն գրեթե քառապատկվել է: Իսկ այդ ճգնաժամը սկսվեց Հյուսիս-հարավ ծրագրի մեկնարկի հետ գրեթե միաժամանակ: Բայց ինչով է խանգարել ճգնաժամն այդ ճանապարհաշինությանը, դժվար է ասել, Ս. Սարգսյանն ինքն էլ շատ չի մանրամասնել: Ընդամենն ասել է, թե ճգնաժամի պատճառով ստիպված են եղել ավելի շատ պարտքեր ու վարկեր վերցնել, որպեսզի կարողանան Հայաստանում կայունություն ապահովել, որպեսզի սոցիալական լարվածություններ չլիներ։ Կոնկրետ Հյուսիս-հարավի դեպքում ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը: Չէ որ ճգնաժամի պայմաններում նման, ինչպես Ս. Սարգսյանն ինքն է գնահատում, խոշոր ենթակառուցվածքային ծրագիրը կարող էր մեղմել լարվածությունը: Ճանապարհաշինությունը և շինարարությունն ընդհանրապես այն ոլորտներից է, որը մեզ զբաղվածություն է ապահովում, և անցած տարիների փորձը ցույց է տվել, որ մեր տնտեսության լոկոմոտիվներից է: Ինչու պետք է արդեն իսկ հաստատված վարկային միջոցների արդյունավետ օգտագործումը սոցիալական լարվածություն ստեղծեր:

2018թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ֆինանսատնտեսական բլոկի պաշտոնյաները մի հայտարարություն արեցին, որ նախորդ տարիներին վերցրած վարկերն ուղղվել են ընթացիկ ծախսերին, և հիմա իրենք ուզում են այն ուղղել կապիտալ ծախսերին: Այսինքն՝ նրանք բացահայտեցին, որ վարկերը վերցրել և աշխատավարձ, թոշակ, նպաստ են տվել կամ տարբեր գերատեսչություններին անհրաժեշտ ինչ-որ ծախսեր արել: Արդյո՞ք Ս. Սարգսյանը հենց դա է ակնարկում, և արդյո՞ք Հյուսիս-հարավի վարկերը ստացել են ու աշխատավարձ, թոշակ տվել, փոխանակ ճանապարհը կառուցեն: Այդ մասին որևէ ակնարկ չկա: Հիշեցնենք, որ ի սկզբանե այդ ճանապարհաշինության համար նախատեսվում էր մոտ 1 մլրդ դոլար, որից կես միլիարդը պետք է հատկացներ Ասիական զարգացման բանկը, մոտ 400 մլն դոլար էլ ՀՀ կառավարությունը, և այն պետք է ավարտվեր 2019թ.: Արդեն իսկ ակնհայտ է, որ կառավարությունը գումար չի հատկացվել, և մինչև հիմա օգտագործվել են վարկային միջոցները: ԱԶԲ-ն արդեն հատկացրել է 330 մլն դոլար, մեծ գումար է հատկացրել նաև Եվրոպական ներդրումային բանկը, դոնորներից է նաև Եվրասիական զարգացման բանկը: Արդյո՞ք նախորդ տարիներին այս գումարներից էլ բյուջեի ընթացիք ծախսերը ֆինանսավորելու համար հատկացումներ են արվել: Այս հարցը դեռ պարզաբանման կարիք ունի:

Այնուհետև Ս. Սարգսյանն անդրադարձել էր ճանապարհաշինության ծրագրի գնահատմանը, որը նրա խոսքերով՝ «ճապոնական մի ընկերության ընդհանուր գնահատականն էր՝ չհիմնված տեխնիկական հաշվարկերի վրա»: Նրա խոսքերով՝ նախնական գնահատականը երբեք չի կարելի հիմք ընդունել, քանի որ այնտեղ նախատեսված չէր, որ պետք է սեփականացված հողերի համար փոխհատուցում տրվեր, պետք է կամուրջ, թունել կամ ոլորան կառուցելու ընտրություն կատարել և այլն: Եվ նման խիստ մոտավոր գնահատականի արդյունքում, պարզվում է, ծրագիրն ավարտին հասցնելու համար ոչ թե 1 մլրդ, այլ 2 մլրդ դոլար է անհրաժեշտ: Ահա այսպիսի անփույթ գնահատական կամ անփույթ վերաբերմունքով է ընթացել Հայաստանի համար աննախադեպ մեծ ծավալներով այդ ծրագիրը:

Բաց է մնում նաև հարցը, թե արդյո՞ք վարկային այդ գումարները չեն փոշիացվել: Հիշեցնենք, որ 2012թ. տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն իր հայտնի աղմկոտ հայտարարություններում անդրադարձել էր նաև Հյուսիս-հարավին՝ դրա կառուցապատման ընթացքը որակելով «խայտառակություն»: «Մենք Հյուսիս-հարավ ճանապարհաշինություն ենք իրականացնում, դու ասում ես՝ խայտառակություն է: Դու հասկանո՞ւմ ես, որ այդ խարանը լինելու է այդ ճանապարհի վրա»,- Ի.Զաքարյանին նախագահական էր կանչել ու հրապարակավ հանդիմանել Ս. Սարգսյանը:

Բայց հիմա արդեն Ս.Սարգսյանն ինքն է խոսում այդ ծրագրի, մեղմ ասած՝ ոչ ճիշտ ու ոչ հարթ ընթացքից: Եվ ծրագրի մեկնարկից 8-9 տարի հետո էլ հայտնի չէ, թե արդյոք այն ավարտին կհասցվի: Հիմա ընդամենը հայտնի է, որ այս տարիների ընթացում ընդամենը 31 կմ է ճանապարհ է կառուցվել: Իսկ կառավարությունը գրեթե ամեն շաբաթ չինական կամ այլ երկրի ինչ-որ ընկերության հետ է հանդիպում՝ դրանց այդ ծրագրում ներառելու համար: Կառավարությունը հանդիպել էր նաև ռուսական «Վիս» ընկերության հետ, որը, ռուսական մամուլի հրապարակումների համաձայն, կարող է պատկանել «Գազպրոմ» ընկերության ղեկավարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում