«Կլինեն թանկացումներ, որովհետև դրանք ունեն որոշակի տրամաբանություն: Առաջին տրամաբանությունն այն է, որ ԵԱՏՄ-ին հարելով՝ մենք պաշտոնապես երկու տարի արձակուրդ էինք խնդրել, որպեսզի մեր տնտեսությունը և մեր բնակչության իրավիճակը հարմարեցնեինք 2018-ի թանկացումներին: Այդ ժամանակաշրջանը վերջին մեկ տարվա ընթացքում փորձել ենք բավականին արդյունավետ օգտագործել, նկատի ունեմ կառավարության խիստ դրական բարեփոխումները և բավականին բարձր տեմպը լավացնելը, որ պետք է հանգեցնեին աղքատության հաղթահարման և զբաղվածության խթանման, բայց, ցավոք սրտի, այդ ցուցանիշները շատ չեն փոխվել: Հետևաբար այդ արձակուրդի շրջանում մենք չկարողացանք հարմարեցնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով Մաքսային նոր օրենսգրքին:
Նրա խոսքով՝ 2018-ի շեմին 750 և ավելի ապրանքների թանկացում կլինի:
Ինչպես նշեց Գագիկ Մակարյանը՝ 2018-ին փոփոխությունը շատ սահուն կլինի, սակայն ով էլ լինի վարչապետ՝ գլխավոր գծից այլևս չենք շեղվի:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: