Thursday, 25 04 2024
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա

88-ի շարժում-30. «Ղարաբաղ» կոմիտեի ու Սուրեն Հարությունյանի «պատմական» հանդիպումը

Համազգային շարժման խորհրդանշական բեկումնային իրադարձություններից մեկը տեղի ունեցավ 1988թ-ի մայիսի 28-ին, երբ լուսահոգի Մովսես Գորգիսյանն Ազատության հրապարակում ծածանեց Եռագույնը: Սա իսկապես նշանային իրադարձություն էր, որովհետև վկայում էր հասարակական տրամադրությունների բեկումնային փոփոխության մասին: «Միացում», «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսներով սկսված համազգային շարժումը լուրջ տրանսֆորմացիա էր ապրել. չորս ամսվա մեջ հասարակությունը կորցրել էր հավատը Մոսկվայի, Հայաստանի կոմունիստական իշխանությունների հանդեպ: Պատահական չէ, որ հենց մայիսին կեմիտեն ձևավորվեց հենց այն կազմով, որը հետո դարձավ համազգային շարժման, Երրորդ հանրապետության առաջին իշխանության միջուկը: Նույն մայիս ամսին, բովանդակային առումով, հարստացավ նաև շարժման օրակարգն` իր մեջ ներառելով Հայաստանի ինքնիշխանությանն ու դեմոկրատիզացիային վերաբերող հարցեր: Ազատության հրապարակը դարձել էր Հայաստանի այլընտրանքային իշխանության կենտրոնը: Արդեն ակնհայտ էր, որ Մոսկվան կորցնում էր վերահսկողությունը Հայաստանի, ՀԿԿ-ն` փողոցի նկատմամբ: Իշխանության ստորին և միջին օղակների հարյուրավոր աշխատողներ, նույնիսկ սովետական միլիցիայի ներկայացուցիչներ միանում էին համազգային շարժմանը:


Սովետական Հայաստանի կոմունիստական իշխանությունների և համազգային շարժման ղեկավարների առաջին հրապարակային առերեսումը տեղի ունեցավ 1988թ-ի նոյեմբերի 7-ին` Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ: Հանրապետության, այն ժամանակվա` Լենինի հրապարակի պատվանդանում Հայաստանի կոմունիստական նոմենկլատուրան` առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի, Գերագույն խորհրդի նախագահ Հրանտ Ոսկանյանի, Նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի գլխավորությամբ, դիմավորում էր շարքերով անցնող աշխատավորական կոլեկտիվներին: Սակայն այդ օրը շքերթի դուրս եկած հազարավոր մարդիկ ոչ թե հեղափոխությունն ու Լենինին փառաբանող կարգախոսներ հնչեցրեցին, այլ հասնելով պատվանդանին սկսեցին վանկարկել համազգային պայքարի պահանջները` հրապարակ հրավիրելով «Ղարաբաղ» կոմիտեին: Սուրեն Հարությունյանը փորձեց խոսափողով դիմել ալեկոծված մարդկանց, սակայն դա հակառակ էֆեկտն ունեցավ:

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ու Վազգեն Մանուկյանը մոտեցան պատվանդանի ներքևում տեղադրված խոսափողին, մարդիկ նրանց դիմավորեցին ջերմ ծափահարություններով ու «Կոմիտե» վանկարկումներով:

Հարթակում կանգնած էր շվարած ու մոլորված կուսնոմենկլատուրան, ներքևում կոմիտեն էր` հասարակության հետ, հասարակության իշխանությամբ օժտված:

Սովետական Հայաստանում փաստացի երկիշխանություն էր: ՀԿԿ-ի իշխանության միակ աղբյուրը Մոսկվան էր, կոմիտեինը` հասարակությունը: Խորհրդային Հայաստանում սկսվել էր կոմունիստական իշխանության տապալման գործընթացը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում