Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Մինսկի խումբը շուտով կմահանա, նոր բան է պետք սպասել. Իգոր Մուրադյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Իգոր Մուրադյանը։

-Պարոն Մուրադյան, վերջին շաբաթների ընթացքում ակտիվորեն քննարկվում է Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելըի մայրաքաղաք ճանաչելու որոշումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։ Շատերն այս օրերին նույնիսկ Ղարաբաղի հետ են զուգահեռներ անցկացնում։

-Թրամփը ամերիկյան էլիտայի որոշակի շրջանակների տեսակետն է ներկայացնում։ Նա հասկանում է, որ մեկուսացման մեջ գտնվելը ամերիկյան իսթեբլիշմենթի մեջ հնարավոր չէ՝ անհրաժեշտ է նախաձեռնողականություն ցուցաբերել։ Ընդ որում՝ այդ նախաձեռնողականությունը պետք է շատ բուռն, ճչացող լինի և նա հենց դրանով է զբաղված։ Այդ նախաձեռնություններից մեկը Երուսաղեմի հարցն է։ Իհարկե իր համար այդ խնդիրը որևէ էական նշանակություն չունի, ըստ իս՝ նա բոլորովին անտարբեր է այդ հարցում։ Բայց դա անհրաժեշտություն էր դարձել իր վարկանիշի բարձրացման համար։ Սրանով նա գրավում է իր թիմի շատ մեծ մասին։ Այստեղ որևէ անսպասելի բան չկա, որովհետև Հանրապետական կուսակցությունը միշտ քարոզում էր այդ գաղափարը և վերջապես այն իրականացվեց։ Եթե նա չլիներ՝ այդ գաղափարի նախաձեռնողը մեկ այլ Հանրապետական կլիներ, կարող է և Հանրապետական չլիներ, որովհետև մինչև վերջ հայտնի չէ, թե ով է նախաձեռնողը։ Քլինթոնն էլ էր կողմնակից, որ Երուսաղեմը ճանաչվի։

Հիմա ինչ վերաբերում է Ղարաբաղին՝ կարծում եմ որևէ առնչություն չկա և զուգահեռ տանել պետք չէ։ Փոփոխություններ այս հարցում սպասել պետք չէ։

-Օրինակ՝ նշվում է, որ եթե միջազգային սկզբունքները 20 տարուց ավելի չեն աշխատում ու գործնական արդյունք չեն տալիս, պետք է այլ քայլեր մտածել։ Ղարաբաղը հենց այս օրինակով է նույնացվում, եթե կարելի է ճանաչել Երուսաղեմը, ապա ինչո՞ւ ոչ Ղարաբաղը։

-Ես չէի համեմատի, մի տեղ մի բան է, մյուս տեղ՝ այլ բան։ Մի տեղ այլ ուժեր են մասնակցում, մյուս տեղը՝ բոլորովին այլ։ Ղարաբաղյան գաղափարը պահածոյացված է, գոյություն չունի այսօր, միջազգային կոնտեքստում այն չենք տեսնի։ Շատ հնարավոր է՝ ամերիկացիները ինչ-որ բան նախաձեռնեն՝ նոր գաղափարներ առաջ քաշեն։ Գուցե ցանկանան ինչ-որ խնդիրներ առաջ քաշեն, բայց հիմա դա ոչ ոքի համար էական չէ ։

-Թրամփի քաղաքականությունը Հարավային Կովկասում ինչպե՞ս եք գնահատում։ Մերձավոր Արևելքում, քիչ թե շատ, հայտնի է, բաց է մնում Հարավային Կովկասը։

-Այսօր ոչինչ սպասել պետք չէ։ Առհասարակ Կովկասում տարբեր խնդիր կան, դրանցից մեկը կարող է լինել Իրանին ուղղված հարվածը։ Չեմ կարծում, թե շատ հեռու գնան, ներկայիս իրավիճակն էլ Կովկասում բավարարում է ԱՄՆ-ին։ Ավելի կարևոր գործըթնացներ, ցավոք սրտի, հնարավոր չեն,գուցեև՝ ոչ ցավոք սրտի։

-Հարավային Կովկասում ամենամոտ երկիրն ԱՄՆ-ին Վրաստանն է, իսկ Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագորւմից ի՞նչ ստացավ, մոտեցա՞վ արդյոք քաղաքակիրթ աշխարհին։

-Մինչև հիմա Վրաստանն ընկալվում էր որպես ԱՄՆ-ի հիմնական գործընկեր, ԱՄՆ-ն հատկացնում էր ֆինանսական, ռազմական օգնություն։ Ով աշխատել է ՆԱՏՕ-ում կամ ԵՄ-ում, շատ լավ հասկանում է, թե ինչ է դարձել Վրաստանը Արևմուտքի այդ երկու կառույցների համար։ Մենք այդպիսին չենք դարձել, բայց մենք էլ հասկացել ենք մի շատ կարևոր հանգամանք, որ հնարավոր չէ նաև ապագայում լինել այնպիսի իրավիճակում, որում հիմա կանք։ Մենք ստիպված ենք դառնալ ԱՄՆ-ի գործընկերը՝ ոչ ավել, ոչ պակաս։ Կարծում եմ, որ շատ շուտով իրավիճակը կփոխվի։ Մնալով Ռուսաստանի գործընկերը, կփորձենք դառնալ Արևմուտքի, ՆԱՏՕ-ի գործընկերը ևս։ Դրանում ոչ մի վատ բան չկա, դա շատ դրական սկզիբ կարող է համարվել մեզ համար։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք դրանից օգուտներ քաղել։

-Վերջերս Հայաստանը ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրեց, ի՞նչ հնարավորություններ ստացանք այս համաձայնագրով։ Իհարկե այն չենք կարող համեմատել Ասոցացման համաձայնագրի հետ։ Ամեն դեպքում, ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը։

-Հիմա վաղ է խոսել, դա փորձ էր։ Ռուսաստանը հատուկ վրդովմունք չի արտահայտում, այդ գործըթնացին չի առարկում։ Իսկ գործըթնացը սրանով դեռ նոր է մեկնարկում, եթե որոշ մարդիկ չխանգարեն՝ շատ լավ արդյուք կլինի։ Բայց ես չեմ բացառում, որ այդ մարդիկ կխոչընդոտեն, այժմ նրանց ջանքերը բավարար չեն կամ տեսանելի չեն։

-Պաշտոնական Մոսկվան չառարկեց, որ այդ համաձայնագիրը ստորագրվի, Սերժ Սարգսյանն էլ ասաց, որ ՀՀ-ԵՄ համագործակցության առումով որևէ կշտամբանք չի լսել Պուտինից, իսկ ինչո՞ւ է ռուսական եթերը ողողված հակահայկական պրոպագանդայով։ Արդյո՞ք դրանք մասնավոր կարծիքներ են։

-Կարծում եմ՝ վաղ է խոսել Ռուսաստանի հակազդեցության մասին, բայց դրանք անպայման կլինեն։ Ռուսաստանն անպայման իր դիրքորոշումը կհայտնի և ցույց կտա, որ դա հակասում է իր հետաքրքրություններին։ Շատ զգույշ է պետք լինել։ Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Ռուսաստանը վախենում է մեզնից թշնամի սարքել։ Ռուսաստանի ինչի՞ն է դա պետք։

-Այսինքն՝ կարծում եք՝ այս համաձայնագրից հետո Հայաստանի քայլերը դեպի Արևմուտք կակտիվանա՞ն, թե՞ կսահմանափակվենք այս փաստաթղթով։

-Այո՛, իհարկե։ Ես կարծում եմ, որ գործընթաց է սկսվել Արևմուտքի հետ մտերմանալու հետ կապված։ Սկզբից՝ Եվրոպա, հետո՝ ՆԱՏՕ և անհրաժեշտ է սպասել շատ հետաքրքիր արդյունքների։ Ինչպիսի՞ արդյունքեր, մենք պետք է պատրաստ լինենք օգտվել Արևմուտքի ռազմական օգնությունից, իսկ այդ օգնությունը լինելու է, այժմ Արևմուտքը դրան պատրաստ է։

-Բայց կոնկրետ ղարաբաղյան հարցով տպավորություն է, որ ԱՄՆ-ն մեծ հետաքրքրություններ չունի և հենց դա է պատճառը, որ այդ հարցով սկսել են այլ պետություններ հետաքրքրվել՝ ընդհուպ Անկարա-Թեհրան -Մոսկվա ձևաչափի մասին են խոսում։

-Դրանք հին գործընթացներ են, Թուրքիան երբեք չի հրաժարվի իր հին քաղաքականությունից։ Թուրքիան միշտ կցանկանա ԱՄՆ-ին մոտ լինի, այդ թվում՝ կովկասյան հարցերով։ Թուրքիան հիմա սպասման քաղաքականության մեջ է, նոր մոտեցումներ են անհրաժեշտ, որ այս պահին չկա։ Այն ինչ քարոզվում է այդքան մեծ ուժով, այսինքն՝ եռյակ դաշինք՝ Իրան-Թուրքիա-Ռուսաստան, ես հավանական չեմ համարում, դա նոր ռազմավարություն չէ։ Այդ ջանքերը նախկինում էլ են եղել, այդ երեք գերտերությունները մեծ բանի չեն հասել՝ հակառակը, հայտնվել են այնպիսի իրավիճակներում, երբ պետք էր հետքայլ անել ու մտածել՝ արդյոք ճիշտ են վարվել։Կան իհարկե ցանկություններ, բայց հարցն այն է, որ երեք պետությունները արտաքին քաղաքականության մեջ հակասություններ ունեն, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում։

-Մերձավոր Արևելքում արդյո՞ք հակասություններ են, թե՞ հակառակը՝ տեսակետ կա, նաև ռուսական հեռուստաալիքներով է հնչում, որ Սիրիայում իրավիճակը լավ հանգուցալուծելուց հետո, այդ ձևաչափը կտեղափոխվի Հարավային Կովկաս՝ ղարաբաղյան հարց։

-Գիտեք՝ ռուսական պրոպագանդան շատ դեմագոգիկ է, այն ոչ ամբողջությամբ է արտահայտում ռուսական քաղաքականությունը։ Հիմա Ռուսաստանն իրեն հաղթող է ներկայացնում, բայց որտե՞ղ է հաղթել՝ ես չեմ կարողանում տեսնել։ Նրանք Սիրիայում չեն հաղթել։ Իմ կարծիքով՝ այդ երեք պետություններից ոչ մեկն էլ հաղթած դուրս չեկավ։

-Ռուս-թուրքական հարաբերությունների լավացումն ինչ վտանգներ է պարունակում։ Պատմությունը ցույց է տվել, որ այդ հարաբերությունների լավացումը միշտ մեր հաշվին է եղել։

-Իհարկե, միշտ այդպես էր ստացվում։ Ասել, որ հիմա էլ այդպես կլինի, ու Ռուսաստանը կփորձի օգտագործել մեզ՝ դժվար է։ Մենք հիմա այդպիսի իրավիճակում ենք, որ կան շատ այլ հնարավորություններ ու մենք կարող ենք խուսանավել։ Ռուսաստանը մենակ է մնում, իսկ նրա ինչի՞ն է պետք մենակ մնա, չեմ կարծում, թե այդ նպատակն է հետապնդում։

-Այսինքն՝ Հայաստանն ամեն դեպքում պե՞տք է Ռուսաստանին։

-Ինչ-որ չափով այո։ Պետք չէ մտածել, որ ամեն ինչ կորած է, խաղն էլ ավարտված չէ։ Ռուսաստանի համար առաջնային խնդիրն այսօր Ուկրաինան է։ Կորցնելով Ուկրաինան՝ Ռուսաստանը ամեն ինչ կկորցնի։ Ուշադրություն դարձրեք՝ ինչքան ժամանակ է հատկացվում Ուկրաինային։ Ռուսաստանը հասկանում է՝ ինչի հասավ։ Իսկ դա ողբերգություն է Ռուսաստանի համար։ Այն ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում ողբերգություն է Ռուսաստանի համար։

-Ի դեպ, ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Սաակաշվիլու հետ անընդհատ տեղի ունեցող միջադեպերը։

-Շատ լավ՝ պետք չէ մտածել, որ ուկրաինացիները պարտվում են։ Նրանք հենց հիմա վերև են թռնում, ուղղակի ժամանակ է պետք հետ գալու ու Եվրոպայում իրենց տեղը հասկանալու համար։ Դա հիմա տեղի է ունենում, մեզ սուտ տեղեկություններ են ներարկում, մենք դա լսում ենք, դրան հավատում, բայց պետք չէ հավատալ։ Ռուսաստանն ամեն օր է պարտվում։

-Երբ Հայաստանը համեմատում են Ուկրաինայի հետ, նշում են՝ շատ մի ոգևորվեք, այնտեղ էլ Արևմուտք ձգտելու արդյունքում՝ մի կոռումպացված իշխանությանը փոխարինեց մյուսը։

-Հարցն այն է, որ այդ ազգը հոգնեց լինել կախված, այդ ժողվուրդն ուզում է ազատ լինել։ Նախկինում չէր ստացվում, հիմա ստացվեց, որովհետև Եվրոպան ու ԱՄՆ-ն նրանց աջակցում են, այլ կերպ լինել չէր կարող։ Չաջակցել Ուկրաինային անհնար էր, այդպես կկորցնեին նաև Վրաստանը, Կովկասը, Բալթյան երկրները։ Դա ոչ ոք թույլ չի տա։ Իսկ այդ համեմատությունը բոլորովին տեղին չէ։

-Երբ Հայաստանը հայացք է գցում Եվրոպա, անընդհատ ասում են՝ նայեք, ինչ եղավ Վրաստանում, կորցրեցին Աբխազիան ու Հարավային Օսիան, Ուկրաինան՝ Ղրիմը. դուք էլ Ղարաբաղը, դրա հարակից շրջանները կկորցնեք։ Ինչպե՞ս ազատվել այս մտածելակերպից։

-Ով ինչ կորցել է՝ արդեն կորցել է, այլևս կորցնելու բան չկա։ Պետք չէ սպասել, որ որևէ մեկն ինչ-որ բան կկորցնի։ Ղարաբաղի հետ ամեն ինչ կարգին կլինի, կարևորը՝ պատերազմ չի լինի։ Այն ինչ սպառնում է մեզ՝ տարածքների կորուստ, իրականություն չի դառնա։ Դրանով հարված կհասցվի ԱՄՆ-ին, Եվրոպային, ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Ռուսաստանին։

-Բայց սեղանին հենց տարածքների հանձնման մասին փաստաթուղթ է ՝ Մադրիդյան սկզբունքներ և ավելի վատ՝ քննարկվել է նաև Կազանյան փաստաթուղթը։

-Ըստ իս՝ Մինսկի խումբը շուտով կմահանա։ Նոր բաներ ի հայտ կգան եվրոպացիների, ամերիկացիների, ռուսների համար։ Նոր բան է պետք սպասել։

-Նոր պետություննե՞ր կներգրավվեն։

-Ո՛չ, նույն պետությունները։

-Ո՞րն է տարբերությունը լինելու։

-Գուցե նոր մտահղացումների խնդիր դրվի։ Ոչ թե նոր պետություններ, այլ նոր մտքեր, որովհետև դրանցով առաջ գնալ հնաավոր չէ։ Դրանք դատարկաբանություն են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում