Tuesday, 16 04 2024
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն

Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան մրցակցություն չկա, կա տանդեմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

-Պարոն Քոչարյան, հանրապետականները իրար հերթ չտալով համոզմունք են հայտնում, որ ՀՀԿ գերակշիռ մեծամասնությունը խնդրելու է, որ Սերժ Սարգսյանը ստանձնի վարչապետի պաշտոնը 2018-ի ապրիլին: Եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, չի ստացվո՞ւմ արդյոք, որ իշխանությունը Կարեն Կարապետյանի հետ ազնիվ խաղ չխաղաց:

-Այս հարցն առաջին հերթին պետք է տալ ՀՀԿ-ին, ոչ թե ինձ, քանի որ հենց հանրապետականներն էլ բերել են Կարեն Կարապետյանին: Ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացի, ՀՀԿ-ն եղել է իշխանության, ՀՀԿ-ն էլ մնացել է:

-Չի ստացվո՞ւմ, որ բոլոր վարչապետերին դաժան ճակատագիր է սպասվում:

-Ինձ թվում է՝ բոլոր երկրներում էլ վարչապետերի ճակատագիրն այդպիսին: Եվ կարևոր չէ՝ նախագահական, թե խորհրդարանական երկրներում, առավել ևս նախագահական երկրներում, ինչպիսին դեռ Հայաստանը հանդիսանում է, վարչապետ միշտ քավության նոխազի պաշտոն է միշտ եղել, որ ամեն ինչ ջարդվի վարչապետի վրա: Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ամենևին չէր երևում, որ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի համար քավության նոխազ է: Ամենևին: Կարեն Կարապետյանի պարագայում մի փոքր հատուկ ուշադրության և հատուկ վերաբերմունքի է արժանանում, իհարկե ոչ բոլոր հանրապետականների, համենայն դեպս Սերժ Սարգսյանի կողմից հաստատ: Եթե հիշում եք, ժամանակին ՀՀԿ կուսակցական կառուցվածքի մեջ փոփոխություն արեցին և հատուկ Կարեն Կարապետյանի համար ստեղծեցին առաջին փոխնախագահի պաշտոն, որը մինչ այդ չկար և որևէ այլ վարչապետի համար չէր արվել դա: Եթե նկատել եք, Կարեն Կարապետյանը և Սերժ Սարգսյանը սովորաբար եթե մի տեղ են գնում, իրար հաջորդում են, և Գյումրի են երկուսով գնում, իհարկե տարբեր օրերին, նաև Արցախ: Երկուսն էլ հանդիպում են գործարարներին, գուցե խաշի ֆորմատով չի լինում, այլ ֆորմատով է լինում, բայց հանդիպումը լինում է:

-Սա չի խոսում արդյոք նրանց միջև առկա մրցակցության մասի՞ն:

-Չկա մրցակցություն: Կա տանդեմ, և կարծում եմ, որ Հայաստանում 99 տոկոսը մտածում է, որ մրցակցություն կա, բայց իրականում չկա մրցակցություն, որովհետև չի կարող լինել մրցակցություն երկու անձի մեջ, որոնցից մեկին մյուսը նշանակել է և յուրաքանչյուր պահի կարող է հանել գործից: Համաձայնեք, որ այս դեպքում տրամաբանությանը հակասում է մրցակցությունը: Եթե դուք ինձ նշանակեք գործի, յուրաքանչյուր պահի, գոնե մոտակա վեց ամիսը կարող եք ազատել գործից, ես չեմ կարող մրցակցել, մենք կարող ենք համագործակցել:

-Կարծում եք՝ վարչապետի թեկնածուի հարցը ներիշխանական բախման չի հանգեցնի՞:

-Ո՛չ, ներիշխանական բախման չի հանգեցնի: Այլ խնդիր է, որ որոշ ազդեցության ուժերանընդհատ ասում Սերժ Սարգսյանին ենք տեսնում վարչապետ, իրականում նրանք Սերժ Սարգսյանի համար այդքան չեն մտածում, դա իրենց համար են ասում: Որովհետև նրանք չգիտեն, թե իրենց ճակատագիրը հետո ինչ կլինի, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ:

-Այսինքն՝ իրենց վախե՞րն են նման հայտարարությունների պատճառ:

-Միմիայն իրենց վախերի համար են բարձրաձայնում։ Սերժ Սարգսյանը երեկ չէ առաջին օրվա դրությամբ ասում էր, որ դեռ չի որոշել։ Եվ դրանից սկսվում են այն անորոշումը և վախերը որոշակի մարդկանց մոտ, շատ կոնֆորտ ապրել են, և հիմա վախ կա՝ ինչ կլինի հանկարծ, եթե Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ։ Սովոր չեն, պայքարելու, այլ պայմաններում ապրելու իմունային համակարգը կորցրել են: Եվ հիմա կարող է այդ «բամբակները» հանեն իրենց կողքից։ Սա է ամբողջ պանիկայի հիմքում ընկած։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում