Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

2018-ին Հայաստանում սպասվում են տեղաշարժեր. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման էջը փակելը ճիշտ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Լևոն Հովսեփյանը

-Պարոն Հովսեփյան, օրերս Էդվարդ Նալբանդյանն Աթենքում հայտարարեց, որ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների, սակայն դրանք նորից հայտնվել են Երևանի և Անկարայի օրակարգում։ Երևանը հայտարարում է, որ 2018-ին դրանք չեղարկվելու են, իսկ Անկարան հայտարարում է, որ դրանք շարունակում են մնալ իրենց խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում։ Եթե զուգահեռ անցկացնենք 2009-ի և այսօրվա Թուրքիաների միջև, որքանո՞վ էր այս խնդիրն այն ժամանակ օրակարգում, և որքանո՞վ հիմա կարող է ակտիվանալ։

-Եթե դիտարկում ենք հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման գործընթացը և այն ժամանակ աշխարհաքաղաքական իրադրությունը, այն իրադրությունը որում գտնվում էին Թուրքիան ու Հայաստանը, ապա պետք է փաստել, որ այդ իրադրությունն այն ժամանակ խթան հանդիսացավ, որ Հայաստանը գնա նման նախաձեռնության՝ սկսելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Եթե Թուրքիայի պարագայում ենք դիտարկում այդ հարաբերությունները, բնականաբար այդ երկրում կար որոշակի դրական գործընթաց, առաջին հերթին արտաքին քաղաքականության առումով, որովհետև Թուրքիայի ներսում ընթանում էր բարեփոխումների, ազատականացման փուլ, նաև դրական տեղաշարժեր հայկական թեմատիկայի դիսկուրսի առումով։ Մյուս կողմից սոցիալ-քաղաքական տեղաշարժերը որոշակի դրական միտումներ ունեին այդ ժամանակահատվածում, մասնավորապես Թուրքիա-ԵՄ հարաբերությունների համատեքստում։ Սակայն ժամանակի ընթացքում շատ բան փոխվեց։ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ շեշտադրումների փոփոխություն եղավ, Եվրամիության և ընդհանրապես Արևմուտքի հետ հարաբերությունները բարդ, ճգնաժամային փուլ թևակոխեցին, և ամենակարևորը, երկրի ներսում բարդ քաղաքական բացասական տեղաշարժեր եղան։ Եթե նախկինում երկրի ներսում գործընթացները ժողովրդավարության զարգացման միտումներ էին խոստանում, ապա հետո երկիրը գնաց հակառակ ուղղությամբ։ Իրականում այս տարիներին բավական բան է փոխվել և այս հարթության մեջ պետք է դիտարկել խնդիրը։

-Տեսակետ կա, որ 2008-ին Թուրքիան Հայաստանի համար Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու հնարավորություն էր, այսօր հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերությունների ռազմավարական բնույթը, կարելի է պնդել, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը էլ ավելի կարող է մեծացնել կախվածությունը Ռուսաստանից։ Համամի՞տ եք այս պնդման հետ։

-Եթե մենք դիտարկում ենք աշխարհաքաղաքական տեսանկյունից, 2008 թվականին բավական կարևոր էր Հայաստանի մեկուսացվածության հնարավորությունները մեղմելը, և հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը բացի զուտ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, նաև այդ բաղադրիչն ուներ իր մեջ։ Ընդհանրապես, Հայաստանի մեկուսացվածության թուլացումը, հաշվի առնելով հատկապես այն տեղաշարժերը, որոնք տեղի էին ունենում տարածաշրջանում, և այն վտանգավոր ու ռիսկային հետևանքները, որ կարող էին լինել մասնավորապես վրաց-օսական պատերազմի, դրա հետևանքների և ավելի լայն գործընթացների առումով, ես չեմ կարծում, որ դա զուտ ռուսական կախվածությունից թուլացման գործընթաց էր, այլ ուղղակի Հայաստանի որոշակի հնարավորությունները թեթևացնելու և նոր մոտեցումներ ամրագրելու նպատակ ունեին։

-Նաև տեսակետ կա, որ Թուրքիան Հայաստանի համար ճանապարհ չէ դեպի Եվրոպա, ուստի ընդհանրապես Թուրքիայի հետ սահմանը բացելու անհրաժեշտության մասին խոսելը մերկապարանոց է՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի օրակարգում նման հարց ընդհանրապես չկա։

-Եթե մենք կրկին դիտարկում ենք միջավայրերի տարբերությունը, ապա 2008-ին բավական նպաստավոր իրավիճակ էր այդ առումով, որովհետև միջնորդ երկրները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թիկունքին կանգնած դերակատարները բավական վճռական էին։ Այդ գործընթացին աջակցություն կար թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի կողմից, բայց ժամանակի ընթացքում մենք տեսանք, որ այդ նույն դերակատարները լռությամբ արձագանքեցին այն գործընթացի դադարմանը։ Նաև այդ անտարբերությունն էր, որ Թուրքիային էլ ավելի գործընթացի տրամաբանությունից շեղվող և հակառակ քաղաքականություն իրականացնելու հնարավորություն տվեց։ Այս պարագայում շատ կարևոր է, որ այն դերակատարները, որոնք աջակցում էին գործընթացին, ներկայումս նման հետաքրքրություն չեն դրսևորում, ինչը էլ ավելի բարդացրեց գործընթացը և հասցրեց այս իրավիճակին։

-Այսինքն՝ ստացվում է, որ այս փուլում իսկապես ճիշտ է հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը և դրանից հետո ի՞նչ փուլ են թևակոխելու հայ-թուրքական հարաբերությունները։

-Բնականաբար, եթե էլի ժամանակի հեռվից ենք նայում, ապա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և այն տրամաբանական հիմքերը, որ դրվել էին այդ հարաբերությունների կարգավորման գործընթացում մշտապես անընդհատ Թուրքիայի կողմից արգելակվել են, ինչը պարզորոշ ի ցույց էր դրվում միջազգային հանրությանը։ Ուստի կարելի է նաև ասել, որ կարգավորման գործընթացի նախաձեռնությունը Հայաստանից էր և հսկայական ժամանակ է, ինչ Թուրքիան իր ապակառուցողական քաղաքականությունն է դրսևորում։ Հաշվի առնելով, որ գործընթացի հետևում Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն էր, և 2018 թվականին Հայաստանում սպասվում են տեղաշարժեր, ճիշտ է, որ հիմա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման էջը փակվի։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության մասով հետևանքներին, ապա բնականաբար, Թուրքիան և այդ երկրի ԱԳՆ-ն երկու օր առաջ հստակ հնչեցրեց իր քաղաքական գիծը, թե ինչ է անելու հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված։ Ակնհայտ է, որ պաշտոնական Անկարայի հայտարարության մեջ հստակ կա մեղադրական ոճ և Անկարան սա հնարավորություն է համարելու Հայաստանի դեմ արշավ սկսելու համար, որ Հայաստանը դուրս է գալիս այն գործընթացից, որը մեծ ջանքերով ձեռք է բերվել։ Այս ընթացքում Թուրքիան կփորձի որքան հնարավոր է այդ իրավիճակն օգտագծել իր շահերի տեսանկյունից։ Թեև ես կարծում եմ, որ պաշտոնական Երևանը հատկապես վերջին տարիներին բավական ակտիվորեն ի ցույց է դրել Թուրքիայի ապակառուցողական դերակատարությունն այս հարցում, բայց հիմա չափազանց կարևոր է, որ հայկական դիվանագիտությունը օգտագործի իր լծակները, որոնք ունի, որպեսզի միջազգային հանրությանն ավելի ընկալելի դարձնի պաշտոնական Երևանի մոտեցումներըհայ-թուրքական արձանագրությունների հետկանչման առումով։ Հետևաբար, պետք է բավական ակտիվ, ազդակներ ուղղող դիվանագիտական քայլեր արվեն, որպեսզի որքան հնարավոր է Թուրքիայի մանևրելու և այդ գործընթացը շահարկելու հետ կապված հնարավորությունները ամեն կերպ սահմանափակվեն։

Չափազանց կարևոր է և նաև նպաստավոր է մեզ համար բացի հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստը, միջազգային հանրության վերաբերմունքը ներկայիս Թուրքիայի նկատմամբ։ Խոսքը Թուրքիայում տեղի ունեցող գործընթացների մասին է, մասնավորապես ավտորիտարացման միտումների առումով, որը տեղի է ունենում Թուրքիայի և Արևմուտքի դիմակայության ֆոնին։ Եթե նաև հաշվի ենք առնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետևում բավական ակտիվ էին հատկապես ԱՄՆ-ը և Եվրամիությունը, այդ առումով հիմա Հայաստանի համար ավելի նպաստավոր պայմաններ են և ավելի դյուրին միջավայր, որպեսզի ևս մի անգամ միջազգային հանրությանն ի ցույց դրվի Թուրքիայի ապակառուցողական մոտեցումը։ Այս իրավիճակում սա ևս չափազանց կարևոր է, որովհետև Թուրքիայի հանդեպ կա շատ ընդգծված բացասական վերաբերմունք։

Ուստի այս առումով կարծում եմ՝ նաև միջազգային հանրության վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չեղյալ հայտարարելու, արձանագրությունները հետ կանչելու առումով պետք է որ բավականին ընկալելի լինի։

Հիմա Թուրքիան լծվելու է ակտիվ դիվանագիտական աշխատանքի, դրա համար մեզնից պահանջվում է, որ տարբեր հարթակներում՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, հայկական կողմը բավական մեծ ակտիվություն դրսևորի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում