Friday, 19 04 2024
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

Դիլիջանում «Վայենկոմի տղա» Դավիթը կրակել է «չափալաղի «աչոտ»-ի հետևից եկած «Սեռիի» ավտոմեքենայի վրա

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Մարդանյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Հակոբյանի գործի դատական քննությունը:

Նախաքննական մարմինը 28-ամյա Դավիթ Հակոբյանին մեղադրանք էր առաջադրել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի փետրվարի 9-ին, ժամը 19-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ «Վայենկոմի» տղա, «Դավլար» մականունով Դավիթ Հակոբյանը վիճել է «Սեռի» մականունով Սերգեյ Միքայելյանի հետ: Դրանից հետո Սերգեյը փորձել է հանդիպել Դավիթին՝ իրեն ապտակելու համար պարզաբանում ստանալու նպատակով:

Փետրվարի 11-ին, ըստ մեղադրանքի, Սերգեյը պայմանավորվել է հանդիպել Դավիթի հետ, բայց տեղն ու ժամը չեն պայմանավորվել:

Ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Սերգեյ Միքայելյանն իր «Նիսան» մեքենայով, որը վարում էր նրա քրոջ ամուսին Յուրին, շրջել է Դիլիջան քաղաքում՝ սպասելով Դավիթի զանգին: Նրանք մի քանի անգամ մեքենայով անցել են Դավիթի թաղամասով:

Ժամը 22-ի սահմաններում հերթական անգամ այդ թաղամաս վերադառնալիս՝ Դիլիջանի Կալինինի 4-րդ նրբանցքի հատվածում  Դավիթ Հակոբյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ ապօրինի պահվող հրազենով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Սերգեյ Միքայելյանին կյանքից զրկելու նպատակով առնվազն 6 կրակոց է արձակել նրա մեքենայի ուղղությամբ: Մեքենայի հետևի նստատեղին նստած Սերգեյը ստացել է աջ սրունքի գնդակային վիրավորում, ազդրի, ծնկահոդի և սրունքի շրջանի բազմաթիվ սալջարդ վերքեր, նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Մնացած կրակոցները դիպել են մեքենայի տարբեր հատվածներին: Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Հակոբյանն իր հանցավոր մտադրությունը՝ դիտավորյալ սպանությունը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ ղեկին նստած Յուրին կտրուկ արագացրել է մեքենայի ընթացքն ու հեռացել է դեպքի վայրից:

Առաջադրված մեղադրանքներում Դավիթ Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե որևէ առնչությւոն չունի այն արարքների հետ, որ իրեն առաջադրել են: Դավիթ Հակոբյանը չի ցանկացել ցուցմունք տալ, բայց պատասխանելով հարցերին՝ հայտնել է, որ ինքը երբևէ զենք չի ունեցել: Նույնիսկ չգիտի՝ «ԱԿ» տեսակի ինքնաձիգն ինչ է իրենից ներկայացնում: Ինքը Սերգեյ Մ.-ին ճանաչում է այս գործի շրջանակներում: Նրան առաջին անգամ տեսել է ազատազրկման վայրում՝ բաղնիք մտնելիս. նա կաղում էր: Այնուհետև Սերգեյին մոտիկից տեսել է կալանավորներին տեղափոխող մեքենայում՝ դատարան գնալիս: Ինքը նրան ասել է՝ չլսես պրովոկացիաներն ու հանկարծ չմտածես, թե ես քո վրա կրակել եմ:

Դավիթ Հակոբյանը նշել է, թե դեպքի օրը գտնվել է իրենց թաղամասում: Ուժեղ ձայներ է լսել, կարծել է, թե հրավառություն է: Երբ տուն է գնացել, տեսել է, որ «ոստիկանության ողջ անձնակազմը իրենց տուն է լցվել»: Ինքն էլ լավ գիտի, Սերգեյն էլ լավ գիտի, որ իրենց միջև որևէ վեճ, թշնամություն չի եղել:

Ինքը Դիլիջանում ընդհանուր առմամբ՝ երկու տարի է բնակվել: Այդ ընթացքում ո՛չ Սերգեյին է տեսել, ո՛չ Յուրային: Վերջինիս ընդհանրապես առաջին անգամ տեսել է դատարանում:

Լազրիկը իր մանկության ընկերն է: Եթե նա մեկնումեկի հետ լուրջ վիճաբանություն ունեցած լիներ, ինքը հաստատ կիմանար: Դիլիջանում գտնվող ավտոլվացման կետը իրեն չի պատկանում… Դեպքի օրը նույնիսկ զանգել են իրեն ու հարցրել են՝ տեղյակ է՞, որ կրակոցներ են եղել: Ինքը տեղյակ չի եղել: Դեպքի պահին գտնվել է «գյուղամեջում»: Երբ տուն է գնացել ու տեսել է, որ ոստիկանները շրջափակել են իրենց տան տարածքը, թողել-հեռացել է: Ինքը չէր կարող առանց ճշտելու՝ ինչո՞ւ են իր հետևից եկել, մտնել տուն: Պետք է ճշտեր պատճառները, դրա համար էլ որոշ ժամանակ չի ներկայացել իրավապահներին: Իսկ երբ ճշտել է, ինքնակամ ներկայացել է:

Մինչ Դիլիջան գալը ինքը Ռուսաստանում է ապրել:

Դավիթ Հակոբյանն ասել է՝ ինչ վերաբերում է դեպքին նախորդող վեճին՝ ավտոլվացման կետում, ապա ինքը «էժան մենտալիտետ չունի», ավտոլվացման կետերում հերթը առաջ ու հետ գցելու պրակտիկա չունի, նման մանր-մունր հարցերով չի զբաղվում… Ավտոլվացման կետում վեճի կամ այլ հարցով իր մանկության ընկեր Լազրիկն իրեն չի դիմել: Ինքը այդ ամենը կարդացել է քրեական գործի նյութերում…

Տուժող Սերգեյ Միքայելյանը դատարանում հայտնել է, թե Դավիթ Հակոբյանին նախկինում չի ճանաչել, նրա հետ ծանոթացել է ազատազրկման վայրից իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում դատարան տեղափոխվելու ճանապարհին՝ ոստիկանական մեքենայի մեջ: Քանի որ Դավիթին չի ճանաչել, թշնամություն էլ չի ունեցել ու չունի:

2016 թվականի փետրվարին՝ օրը չի հիշում, իր «Նիսան» մեքենայով գնացել է Դիլիջանի վերջնամասում գտնվող ավտոլվացման կետ՝ մեքենան լվանալու: Այնտեղ հերթ էր, ինքը մեքենան չի լվացել, գնացել է տուն: Մինչ այդ ավտոլվացման կետի աշխատողին հարցրել է՝ հնարավոր չի՞ իր հերթն առաջ գցել: Նա իրեն մերժել է: Ինքն էլ գնացել է տուն: Որևէ մեկի հետ չի վիճել: Լազրիկ անունով ոչ մեկին չի ճանաչում:

Դրանից մի քանի օր անց նույն մեքենայով, որի ղեկին իր փեսա Յուրան էր, առանց որևէ նպատակի շրջել են Դիլիջանում: Ինքը հետևի նստատեղին էր նստած, այդ օրը խմած էր: Շամախյան թաղամասից իջնելիս՝ «Ռենկոյի» քոթեջների մոտ, ինքը ինչ-որ դմփոց է լսել: Հասկացել է, որ կրակոց էր: Հետո զգացել է, որ ոտքը վիրավոր է: Նստատեղի տակից հանել է պահված ինքնաձիգը, լիցքավորել է ու մեքենայի պատուհանից 3-4 մենահատ կրակոցներ է արձակել օդ, որ այլևս իր մեքենայի վրա չկրակեն: Այդ ինքնաձիգը ինքը մի քանի օր առաջ էր դրել մեքենայի մեջ, որ տանի ու հանձնի իրավապահներին: Բայց այդ օրը խմած էր, դրա համար չի գնացել ոստիկանություն՝ զենքը հանձնելու: Կրակելուց հետո ինքնաձիգը նետել է աղբամանի մեջ: Ինքը չի տեսել իր մեքենայի վրա կրակողին: Յուրան էլ չի տեսել: Իր ոտքը սկսել է ուժեղ արյունահոսել ու ցավել: Ինքը համարյա կորցրել է գիտակցությունը: Իր պահանջով Յուրան մեքենան վարել է Իջևանի ուղղությամբ: Բայց տեսնելով, որ շատ արյուն է կորցնում, գնացել է հիվանդանոց, որտեղ գտնվել է մոտ երկու շաբաթ: Իր հիվանդասենյակը հսկել են ոստիկանները:  Միայն մերձավոր բարեկամներին են թույլ տվել այցելել իրեն: Պաշտպանության միջոց կիրառված գաղտնի վկայի ցուցմունքները սուտ են: Ինքը ոչ մեկին չի ասել, թե վիճել է Դավիթ Հակոբյանի հետ, ու նա է կրակել իր մեքենայի վրա: Դեպքը տեղի է ունեցել փետրվարին՝ ժամը 22-ի սահմաններում: Ինքը նստած լինելով մեքենայի մեջ՝ շատ մեծ ցանկության դեպքում էլ չէր տեսնի կրակողին: Ինքը պատկերացում չունի՝ ով է կրակել իր վրա…

Դատարանը գործի քննության արդյունքում հանգել է եզրակացության, որ «ամբաստանյալ Դավիթ Հակոբյանը չի կատարել մեղսագրված արարքները»՝ սպանության փորձն ու ապօրինի զենք ձեռք բերել-պահելը:

Ըստ դատական ակտի՝ «սույն քրեական գործով հավաքված ապացույցները թույլ չեն տալիս պարզել մեղադրանքի հիմքը կազմող հանգամանքները… Առկա է մեղադրանքն ապացուցված լինելու կասկած, որը հնարավոր չէ փարատել … պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, ուստի պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալի…»:

Դատարանը ճանաչել և հռչակել է Դավիթ Հակոբյանի անմեղությունը մեղսագրված արարքներում՝ դրանց կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Դավիթ Հակոբյանն անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Նրան պարզաբանվել է ապօրինի ձերբակալման, որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոցներ կիրառելու, ապօրինի դատի տալու հետևանքով պատճառված վնասների հատուցման պահանջով քաղաքացիական դատավարության կարգով դատարան դիմելու իրավունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում