Thursday, 28 03 2024
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»

Աղքատացող Հայաստանին՝ արյունոտ արշալույսներ

Մասնագետներն ասում են, որ նախորդ տարվա համեմատ Ամանորի սեղանի համար նախատեսված ապրանքները թանկացել է մոտ 15%-ով: Ավելորդ է ասել, որ Ամանորը մեր ժողովրդի ամենասիրված տոներից մեկն է ու հիմա փաստորեն մարդիկ կքվելու են ծանր բեռի տակ` գոնե երեխաների երազանքները չփշրելու համար: Հունվարի 1-ից էլ սպասվում են նոր թանկացումներ, որոնք հետևանք են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Այս ամենի համատեքստում թերևս հարկ կա ևս մեկ անգամ անդրադառնալ կառավարության քաղաքականությանը, որի հետևանքով, համոզված ենք, Հայաստանում աղքատությունն աճել է` ծավալային ու նույնիսկ որակական ցուցանիշներով և, մեղմ ասած, արդեն հնացած է աղքատության մասին պաշտոնական վիճակագրությունը:

Կարեն Կարապետյանի պաշտոնավարման շրջանում աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում տեղի չի ունեցել և նման հեռանկար չկա անգամ մյուս տարի, փոխարենը` հատկապես վերջին ամիսներին առաջին անհրաժեշտության սննդամթերքի գներն անզուսպ աճում են` մի կողմից, տնտեսության աշխուժության պատրանք ստեղծելով, մյուս կողմից` մուտքեր ապահովելով պետական դատարկ բյուջեի համար, մեծացնելով ավելի հարստացող օլիգարխիայի և թշվառության եզրին հասած հասարակության մեծամասնության անջրպետը: Աղքատությունը լրջագույն մարտահրավեր է ազգային անվտանգությանը:

Առաջին ու թերևս տեսանելի հետևանքն արտագաղթն է, ընդ որում` զանգվածաբար հեռանում է երկրում կղզիացող միջին խավը, որի ներկայացուցիչները հասկանում են, որ Հայաստանում բարեկեցիկ կյանքի հեռանկարներն իրենց առջև փակված են, ինչն անխուսափելի է դարձնում աղքատների շարքերի ստվարացումը հենց նրանց հաշվին: Հեռացողները սիրում են Հայաստանը, բայց նրանց արժեքային համակարգը թույլ չի տալիս ապրել քրեաօլիգարխիայի բարքերով, իսկ այլընտրանքը` թշվառությունն է, փոքր բիզնեսի ու գործի կորուստը, որովհետև, օրինակ, Սամվել Ալեքսանյան թույլ չի տալիս, որ իր «Սիթիների» հարևանությամբ փոքր խանութներ գործեն:

Անկասկած, «մենաշնորհային» այս զոռբայությունը բնորոշ չէ միայն Ալեքսանյանին և ընդհանուր հատկանիշ է բոլոր օլիգարխների համար: Աշխատավարձերն ու կենսաթոշակները կարող էին չբարձրանալ, բայց մարդիկ չէին արտագաղթի, եթե կառավարության քաղաքականությունը երկրի զարգացման հեռանկար բացեր, հասարակությանը վերադարձներ արժանապատվության զգացումն ու երազնքներ ունենալու պատեհությունը: Սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը ձախողվել է ոչ միայն ընթացիկ քաղաքականության մեջ, այլ հատկապես` ռազմավարական ծրագրերում: Այս կառավարությունը հետևողականորեն կրճատում է կրթությանը հատկացվող միջոցները, ինչի հետևանքով կրթությունը դառնում է անհասանելի հասարակության ավելի լայն խավերի համար` տգիտության ճանապարհով «կայունացնելով» թշվառությունն առնվազն մի քանի տասնամյակների համար: Հայաստանում չկան զարգացման ռեսուրս ունեցող ներդրումներ, ինչը նշանակում է, որ սահմանափակ ներդրողները փող են դնում ոչ թե տնտեսության մեջ, այլ` կոնկրետ պաշտոնյաների, նրանց կարճաժամկետ, երկրի զարգացման հետ չաղերսվող ծրագրերի վրա: Կամ էլ` Հայաստանի տնտեսությունը վերածվել է «լվացքատան», որտեղ սպիտակեցվում են կեղտոտ փողեր` ստեղծելով տնտեսության աշխուժացման իմիտացիա, իսկ իրականում` «կենսունակություն» հաղորդելով օլիգոպոլ համակարգին:

Սակայն արտագաղթը հատկապես հարվածում է երկրի զարգացման հեռանկարին, որովհետև Հայաստանում մնում է մի հասարակություն, որն օբյեկտիվորեն լյումպենացված է և չունի արդիականացում, բարեփոխումներ պահանջելու, դրանց շահառուն լինելու պոտենցիալ: Խորհրդարանական վերջին ընտրությունները, կարծես թե, հումանիտար, սոցիալական այդ աղետի նշանային դրսևորումներն են, որոնց խորքերից հառնում է ապագա չունեցող երկրի ուրվականը: «Աղքատ Հայաստանը» դարձել է Հայաստանի քաղաքական համակարգի նոր կոնսենսուսը, որովհետև այսօրվա իշխանության հաջողության բանաձևը հենց լյումպենացված հասարակությունն է, որը նաև արդարացում է ընդդիմության համար` իր կոմֆորտը չզոհաբերելու, անտաղանդությունը քողարկելու համար: Սակայն այդ կոնսենսուսը հարաբերական է, որովհետև աղքատությունը սպանում է քաղաքականությունը` ճանապարհ հարթելով ահաբեկչության համար: Թշվառացող ու դատարկվող Հայաստանի արշալույսներն անխուսափելիորեն արյունոտ են լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում